Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023թ. հունիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 719 274, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38 224-ով կամ 5.6%-ով:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 55.4 մլն գործարք` 1044.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 2.6 մլն գործարքով կամ 5.0%-ով, իսկ արժեքային` 204.7 մլրդ ՀՀ դրամով կամ 24.4%-ով:
RUB | 3.95 | -0.04 |
USD | 387.17 | -0.45 |
EUR | 420.51 | -0.68 |
GBP | 499.95 | -3.34 |
CAD | 277.86 | -0.54 |
JPY | 25.36 | -0.04 |
CNY | 54.35 | -0.10 |
CHF | 446.20 | -1.29 |