Արմինֆո.Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային ընկերությունը վերահաստատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը և բարձրացրել հեռանկարը՝ «կայունից» փոխելով «դրականի»: Այսպիսով՝ Բանկին շնորհված վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին:
S&P Global Ratings ընկերության տրված գնահատման մեջ մասնավորապես շեշտվում է այն, որ վերջին 2 տարիներին Բանկի կողմից ստացված զգալի շահույթը և առկա տնտեսական պայմանները նպաստել են Բանկի կողմից հնարավոր կորուստների գծով պահուստավորման աճին և կապիտալի ավելացմանը: Միաժամանակ նշվում է նաև այն, որ բարելավվել է Արդշինբանկի ռիսկերի համակարգը և նվազել է ռիսկի մակարդակը` պայմանավորված Բանկի կողմից առավել առաջադեմ սքորինգային և ներքին վարկանշման համակարգերի ներդրմամբ:
Արդշինբանկին շնորհված վարկանիշի վերահաստատումը և «դրական» հեռանկարը արտացոլում են S&P Global Ratings ընկերության այն տեսակետը, որ Արդշինբանկը կշարունակի բարելավել ռիսկի համակարգը՝ առաջիկա ամիսների ընթացքում ապահովելով կապիտալիզացիայի համարժեք մակարդակ:
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's, Moody’s և Fitch վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշ:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |