Հինգշաբթի, 27 Հուլիսի 2023 16:39
Նաիրա Բադալյան

ՊՆ-ը լրացուցիչ ֆինանսավորում կստանա

ՊՆ-ը լրացուցիչ ֆինանսավորում կստանա

Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությանը լրացուցիչ ավելի քան 2,5 մլրդ դրամ կհատկացվի ։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 27-ին կառավարության նիստում։

 

Ինչպես ասվում է փաստաթղթին կից պարզաբանման մեջ, միջոցները կուղղվեն պետական բյուջեով չնախատեսված և գերատեսչության ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով առաջնային համարվող ծախսերի ֆինանսավորմանը: Ընդ որում, որոշման մի մասն անցնում է <գաղտնի > մակագրությամբ։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի պետբյուջեի համաձայն, պաշտպանական բյուջեն կազմելու է 506 մլրդ դրամ։ Դա 35% - ով կգերազանցի 2022 թվականի ճշգրտված բյուջեի համանման ցուցանիշը՝ հասնելով ՀՆԱ-ի 5%-ի։