Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023 00:05
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է Իրանի տարածքով Հնդկաստանից Հայաստան փոխադրամիջանցքի հայեցակարգը

Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է Իրանի տարածքով Հնդկաստանից Հայաստան փոխադրամիջանցքի հայեցակարգը

Արմինֆո. Հնդկաստանի հետ հաղորդակցությունը դեռ հաստատված չէ, լոգիստիկան հեշտ չէ՝ թեեւ երկրների միջև ապրանքաշրջանառության ներուժը բավականին բարձր է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը "Հայաստանում գիտության եւ բիզնեսի օրերին" նվիրված մամուլի ասուլիսի ավարտին:

 

Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ Էկոնոմիկայի նախարարության առաջարկով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Հայաստանի և Իրանի տարածքով Հնդկաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների արագընթաց միջանցքի ստեղծման հնարավորությունների ուսումնասիրությամբ:

 

<Ես այդ խմբի ղեկավարն եմ, և մեր նպատակն է անել այնպես, որ այդ միջանցքով ապրանքներն անցնեն որքան հնարավոր է արագ և համեմատաբար էժան: Խումբն աշխատում է, և կարծում եմ, որ տարեվերջին մենք կունենանք հստակ առաջարկ, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը", - ասել է նա։