
Արմինֆո. Wildberries միջազգային առցանց հարթակը գործարկել է ԱՊՀ երկրներում խոտան ապրանքների վերադարձի նոր մեխանիզմը:
Ընկերության հաղորդագրության համաձայն, այժմ ստացման ժամանակ խոտան հայտնաբերելիս, սխալմամբ ուղարկված ապրանքների կամ թերհավաքածուի հայտնաբերման դեպքում գնորդը կարող է այդ մասին անմիջապես հայտնել հանձնման կետի մենեջերին: Հանձնման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները և համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այդ դեպքում այդպիսի ապրանքների հետադարձման արժեքը չի գանձվի: Նախկինում վերադարձի վճարը հաճախորդներին փոխհատուցվում էր ավելի ուշ ' պահեստում խոտանի հաստատումից հետո:
"Մենք ձգտում ենք հարթակը դարձնել տեխնոլոգիական և հարմարավետ ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար. հաշվի ենք առնում մեր ծառայությունների վերաբերյալ հետադարձ կապը և դրանք ավելի հարմարավետ դարձնում: Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել հհարթակում ապրանքների վերադարձի ֆունկցիոնալությունը. մոտ ապագայում մենք ակնկալում ենք խոտան և սուրհանդակային առաքման ընթացքում ապրանքների վերադարձի նոր համակարգի գործարկում", - մեկնաբանում են Wildberries-ի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակը գործում է 2018 թվականից, 2021 թվականին արդեն բացվել են պատվերների տրամադրման գործընկերային կետերը, ուղղակի վաճառքները մեկնարկել են 2022 թվականի վերջին ՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ՝ 2 500 մ2 մակերեսով ։ 2023 թվականին երկրում առաջին անգամ հասանելի դարձավ Wildberries-ի պատվերների թողարկման կետերում առաքումների ընդունումը, ինչը թույլ տվեց տեղական բիզնեսին կրճատել իր նյութատեխնիկական ծախսերը և արագացնել պատվերների առաքումը գնորդներին։ 2023 թվականի առաջին կիսամյակի վերջին Հայաստանից գնորդների համար բացվել է Wildberries պատվերների տրամադրման ավելի քան 270 կետ։