Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023 11:51
Ալինա Հովհաննիսյան

«Սուտոչնո.ռու» ծառայություն. Այս ամառ ԱՊՀ երկրների շրջանում բնակարանների վարձակալության ամենաբարձր գները Հայաստանում են

«Սուտոչնո.ռու» ծառայություն. Այս ամառ ԱՊՀ երկրների շրջանում բնակարանների վարձակալության ամենաբարձր գները Հայաստանում են

Արմինֆո. Հայաստանում բնակարանների օրավարձը մեկ տարվա ընթացքում թանկացել է 66 տոկոսով՝ այս ամառ կազմելով օրական միջինը 5 520 ռուբլի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի «Սուտոչնո.ռու» առցանց ամրագրման ծառայության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Յուրի Կուզնեցովը:

 

Հետազոտության համաձայն, մերձավոր երկրների շրջանում բնակարանների վարձակալության ամենաբարձր գները գրանցվել են Հայաստանում։ Հաջորդն Ուզբեկստանն է՝ օրական 4 490 ռուբլի միջին վարձավճարով (տարեկան աճը ՝ 29%), Բելառուսը ՝ 4 220 ռուբլի (աճը ՝ 35%), Աբխազիան ՝ 4 160 ռուբլի (աճը ՝ 31%), Ադրբեջանը ՝ 3 860 ռուբլի (աճը ՝ 68%), Վրաստանը ՝ 3 740 ռուբլի (աճը ՝ 58%), Ղազախստանը ՝ 3 640 ռուբլի (աճը ՝ 104%) և ավելի հասանելի է Ղրղզստանը ՝ օրական 3 520 ռուբլով (աճը ՝ 85%)։ Իսկ Ռուսաստանում օրավարձն այս ամառ արժե միջինը 3 910 ռուբլի (տարեկան աճը 15%):

 

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի ամռանը մերձավոր երկրներում բնակարանների օրական վարձակալությունն աճել է 52%-ով՝ մինչեւ 4 380 ռուբլի մեկ գիշերվա համար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

 

Ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան են մեկնում միջինը 5 օրով։ Վերջինիս ծախսերը տարվա ընթացքում աճել են 10% - ով ՝ կազմելով մոտ 27 900 ռուբլի ։ Ռուսաստանից զբոսաշրջիկների կողմից բնակարանների ամրագրումների թվով Հայաստանին բաժին է ընկնում 2,7% - ը: Ամենից շատ այս ամառ ռուսները ամրագրում են բնակարան Բելառուսում (55,1%), իսկ ամենաքիչը Ուզբեկստանում (0,4%): Ընդ որում, Կուզնեցովն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում ամրագրումների թիվը զգալիորեն աճել է ։