Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023 18:03

Fitch Ratings-ը բարձրացրել Արդշինբանկի վարկանիշը

Fitch Ratings-ը բարձրացրել Արդշինբանկի վարկանիշը

Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" –ից դարձնելով «BB-»՝ կայուն հեռանկարով։ Միաժամանակ բանկի կենսունակության վարկանիշը (VR) բարձրացվել է «b+»-ից «bb-»-ի:

 

Վարկանիշային գործակալությունը հրապարակել է վարկանիշի իր մեկնաբանությունները և մասնավորապես նշել, որ վարկանիշի այս բարձրացումը տնտեսության միտումներին համահունչ ընդգծում է Արդշինբանկի ամրապնդված դիրքը Հայաստանի բանկային համակարգում և արձանագրված բացառիկ ֆինանսական արդյունքները. «Բանկը հաջողությամբ օգտագործել է իր առաջատարի դիրքը և ստեղծել է կապիտալի ու իրացվելիության ամուր բուֆերներ: Բանկի վարկունակության մի քանի գործոններ, հատկապես՝ շահութաբերությունը, կապիտալիզացիան, ֆոնդավորումն ու իրացվելիությունը, բացառիկ ուժեղ են տեղական շուկայում»:

 

Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:

 

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's, Moody’s և Fitch վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշ: