Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023 13:45
Ալեքսանդր Ավանեսով

ԵԱԶԲ. 2023 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում գնաճը կպահպանվի զրոյին մոտ

ԵԱԶԲ. 2023 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում գնաճը կպահպանվի զրոյին մոտ

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանների գնահատականների համաձայն, Հայաստանում գնաճը զրոյի մոտ կմնա ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ողջ ընննթացքում։ Դրա գործոններն են դրամի ամրապնդումը, արտաքին գնային ճնշման նվազումը և դրամավարկային կոշտ պայմանները։

 

Այս մասին ասվում է բանկի վերլուծաբանների ամենշաբաթյա ամփոփադրում։ Նրանք նշում են, որ այս ֆոնին ՀՀ ԿԲ-ը որոշել է երկրորդ անգամ անընդմեջ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0.25 տ.կ.-ով՝ մինչև 10.25%: Վերլուծաբանների ուսումնասիրությունների համաձայն, հուլիսին Հայաստանում գները նվազել են տարեկան 0,1% - ով՝ մեկ ամիս առաջ 0,5% անկումից հետո։ Դրան նպաստել է պարենային հատվածում գնաճի թուլացումը (հուլիսին տարեկան մինուս 3,9%՝ մեկ ամիս առաջ մինուս 5,1%-ից հետո) ՝ ներմուծվող մթերքների էժանացման պատճառով։ Նվազել են նաև ներմուծվող վառելիքի գները (մինուս 7,2% տարեկան), դանդաղել է ոչ պարենային այլ ապրանքների և ծառայությունների գների աճը։

 

ԵԱԶԲ-ում հիշեցրել են, որ Fitch-ը Հայաստանի վարկանիշը բարձրացրել է մինչեւ <BB->՝ <B+>-ից, կանխատեսումը՝ <կայուն>։ Որոշումը պայմանավորված է տնտեսական աճի կայունությամբ, պետական պարտքի և բյուջեի դեֆիցիտի կայունացմամբ ցածր մակարդակներում, ինչպես նաև արտաքին ֆինանսական դիրքի բարելավմամբ: