Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023 20:13

Հայաստանում առաջին ջրածնային կայանը կկառուցվի ֆրանսիական Solges Energy-ի հետ համագործակցությամբ

Հայաստանում առաջին ջրածնային կայանը կկառուցվի ֆրանսիական Solges Energy-ի հետ համագործակցությամբ

Արմինֆո. Օգոստոսի 7-ին «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և ֆրանսիական «Գրուպ Սոլժես Էներջի» (Solges Energy) ՓԲԸ-ի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում նորարարական, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որով նախատեսվում է կառուցել Հայաստանում առաջին ջրածնային ցուցադրական կայանը: Այդ մասին հաղորդում է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամը:

 

«Ծրագրով նաև նախատեսվում է այլընտրանքային էներգիայի արտադրության նորարարական խելացի ցանցի նախագծի մշակում, կառուցում, գործարկում և շահագործում», - ասվում է հաղորդագրությունում: