Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023 11:12
Ալեքսանդր Ավանեսով

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը գործարկել է Երևան - Բաթում - Երևան երթուղով չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը գործարկել է Երևան - Բաթում - Երևան երթուղով չվերթերը

Արմինֆո.«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան - Բաթում - Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: