Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտը լրացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը ծանոթացե՛ք հետևյալ հղմամբ. https://bit.ly/3sfdlew
Ներդրողներին հասանելի փաստաթուղթը, որում առկա է թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղակատվությունը, կարելի է ստանալ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ինտերնետային՝ www.ardshinbank.am կայքից, իսկ թղթային տարբերակները՝ այցելելով «Արդշինբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ Գրիգոր Լուսավորիչ 13, 13/1 հասցեով:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |