Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023 20:14
Նաիրա Բադալյան

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն են քննարկել Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն են քննարկել Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:


Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին` Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Եվրամիության հետ համագործակցությունն առավել զարգացնելու, ինչպես նաև ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:


Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:
 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր ուղղություններին: