
Արմինֆո.2022 թվականին Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է տարեկան 6,8 տոկոսով՝ փոքր-ինչ գերազանցելով 519 հազար տոննան։ Մաքսային արժեքը բարձրացել է 54,3 տոկոսով՝ մինչեւ 574,2 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները։
Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերք, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (76,1%), Իրանից (10,2%), Հունաստանից (8,2%), Եգիպտոսից (1,9%), Թուրքիայից (1,5%), Ռումինիայից (0,7%), Կորեայի Հանրապետությունից (0,3%), ինչպես նաև Նիդերլանդներից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Ֆինլանդիայից, Բելառուսից, Բելգիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Լիտվայից, Հնդկաստանից, Կանադայից, Ղազախստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Իսրայելից, Սերբիայից, Չինաստանից, Շվեդիայից, Շվեյցարիայից:
Աճ է գրանցվել նաև արտահանման գծով։ Մասնավորապես, Հայաստանը նավթամթերքի մատակարարումներն ավելացրել է մի քանի անգամ ՝ 7.4 տոննայից մինչեւ 389.9 տոննա՝ մաքսային արժեքի մի քանի անգամ աճի ֆոնին՝ մինչև 2.2 մլն դոլար ։
Նավթամթերքի հիմնական արտահանումը բաժին է ընկել ՌԴ-ին (56%), Վրաստանին (33,8%) և Բելառուսին (10%):
RUB | 4.92 | 0.00 |
USD | 378.26 | -0.18 |
EUR | 446.88 | 0.81 |
GBP | 518.67 | 1.91 |
CAD | 276.85 | 0.29 |
JPY | 24.14 | -0.13 |
CNY | 54.48 | -0.07 |
CHF | 487.13 | 1.08 |

