Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023 16:31

Chaarat Gold  ընկերությունը Կապանի հանքը վաճառում է հայկական Quanto ընկերությանը

Chaarat Gold  ընկերությունը Կապանի հանքը վաճառում է հայկական Quanto ընկերությանը

Արմինֆո.Chaarat Gold ընկերությունը համաձայնագիր է կնքել Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով տեղական Quanto ընկերությանը վաճառելու շուրջ։ Այդ մասին ասվում է Chaara-ի մամուլի հաղորդագրությունում։

 

Գործարքի արժեքը կազմում է 5 մլն դոլար դրամական միջոցներով և 50.4 մլն դոլար՝ հօգուտ Chaarat ընկերության կրեդիտորական պարտքերի վերազզիջման տեսքով:

 

Վաճառքի որոշումը պայմանավորված է աճող ծախսերով, պոտենցիալ կորուստներով և ֆինանսավորման ավելացմամբ ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի բարձրացման պատճառով: Գործարքի ավարտը սպասվում է 2023 թվականի IV եռամսյակում կամ 2024 թվականի I եռամսյակում ՝ բաժնետերերի և կարգավորող մարմինների կողմից հաստատվելուց հետո:

 

Chaarat-ը մտադիր է կենտրոնանալ Ղրղզստանում "Թուլկուբաշ" (Tulkubash) և Ուզբեկստանում "Կիզիլթաշ" (Kyzyltash) նախագծերի իրականացման վրա:

 

Կապանի հանքը Հայաստանի խոշորաագույն ոսկու հանքերից մեկն է։ Հանքի պաշարները գնահատվում են 5.15 մլն ունցիա ոսկի և 95.6 մլն ունցիա արծաթ։ Բացի այդ, հանքն ունի պղնձի և ցինկի խտանյութի պաշարներ։

 

Chaarat Gold Holdings Limited-ը ոսկու արդյունահանման ընկերություն է ։ Chaarat-ը ոսկու արդյունահանման նախագծեր ունի Ղրղզստանում, Հայաստանում և Ուզբեկստանում ։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի AIM հարթակում։

 

"Չաարատ Կապան" ՓԲԸ-ն հանդիսանում է բրիտանական Chaarat Gold Holdings Limited ընկերության ակտիվներից մեկը: Ընկերությունը Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործում է ստորգետնյա եղանակով, արտադրում է պղնձի և արծաթի պարունակությամբ ոսկու խտանյութ:

 

Chaarat-ի հիմնական բաժնետերերն են տնօրենների խորհրդի ղեկավար, Brunswick ընկերության համահիմնադիր Մարտին Անդերսոնը (բաժնետոմսերի 33,4% - ը և փոխարկելի պարտատոմսերում ձայների 6,1% - ը), Չինաստանի պետական China Nonferrous International Mining Co. Ltd (CNIMC, 6.05%), Sarastro Group Limited (4.74%), UBS (3.9%) եւ կառավարիչները (3.12%). Chaarat-ի բաժնետոմսերը 2007 թվականից շրջանառվում են Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSE) հարթակում:

 

Նշենք, որ Շահումյանի բազմամետաղային հանքավայրի առաջին երակը հայտնաբերվել է 20-րդ դարի առաջին կեսին և փոքր ծավալով շահագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Հանքավայրերի մշտական հետախուզումը սկսվել են 1962թ.-ից և շարունակվել մինչև 1994թ.: Նույն

տարվա ընթացքում վերսկսվել է հանքավայրի շահագործումը, ինչի շնորհիվ մարզի բնակիչներն ապահովվել են աշխատանքով։

 

Միավորվելով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ ՝ պետության ղեկավարությամբ Կապանի կոմբինատը գործել է մինչև 1988թ.:1988թ. այն բաժանվեց և կոչվեց "Կապանի լեռնահարստացման կոմբինատ", իսկ 2002թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ.նոյեմբերի 21-ի N1859-Ա որոշմամբ ընկերությունը սեփականաշնորհվեց Շվեյցարական "Դենո" ընկերության կողմից: 2006թ.հանքավայրը շարունակել է շահագործել կանադական "Դանդի Փրիշս Մեթալս" կորպորացիան, իսկ 2016թ. այն վաճառվել է ռուսական "Պոլիմետալ Ինթերնեշնլ" ընկերությանը:

 

Quanto-ն անհատական և ավտոմատացված ֆինանսական ծառայություններ մատուցելու համար բանկային հարթակ մշակող ընկերություն է: Quanto - ն Chaarat-ի երկարաժամկետ գործընկերն է, որը հանքաքար է մատակարարում Լիճքվազի հանքավայրից (Lichkvaz)՝ Կապանի գործարանում վերամշակման համար:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Լիճքվազի հանքավայրը գտնվում է Մեղրիի շրջանում, Սյունիքի մարզում' Երևանից դեպի 380 կմ հարավ: Հանքավայրի պատմական գնահատման համաձայն, ենթադրյալ պաշարները կազմում են 2,4 մլն տոննա հանքաքար՝ 1 տոննայում 6,9 գ պարունակությամբ, ինչը համապատասխանում է մոտավորապես 0,6 մլն ունցիա ոսկու համարժեքին /18,7 տոննա/: Լիճքվազի հանքավայրի վաճառքի մասին ոչինչ չի հաղորդվում։ Նախկինում այն նույնպես պատկանում էր Polimetal ընկերությանը։