
Արմինֆո.Հոկտեմբերի 2-ից Czech Airlines ավիաընկերությունը կվերսկսի չվերթները Պրահա - Երևան-Պրահա ուղղությամբ։ Այդ մասին ասվում է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
