Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ ավելի նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ 10.25%-ից մինչեւ 9.75%: Սա ընթացիկ տարվա երրորդ իջեցումն է՝ երկու տարվա բարձրացումից հետո՝ 2022 թվականի վերջին 10,75 տոկոս պատմական առավելագույնին հասնելով եւ այդ մակարդակի պահպանմամբ մինչեւ ս.թ. հունիսի 13-ը, երբ տեղի է ունեցել 0,25 տոկոսային կետով առաջին նվազումը, իսկ հետո, օգոստոսի 1-ին, դրան հաջորդել է նույն չափով երկրորդ նվազումը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 12-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:
Ըստ այդմ, նույնքան նվազեցվել են լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները՝ 11,75% - ից մինչև 11,25%, իսկ բանկերից ներգրավվող ավանդների գծով' 8,75% - ից մինչև 8,25%:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0,2% գնանկում ՝ 2022թ. օգոստոսի համեմատ 9,1% գնաճային ցուցանիշի դիմաց ։ իսկ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող 2023թ.օգոստոսի բազային գնաճը դեռևս հրապարակված չէ, սակայն հուլիսյան բազային տարեկան գնաճը նվազել է մինչև 0,6% (2022թ. հուլիսի 10,1% գնաճային մակարդակից) ։
![]() | 4.35 | -0.05 |
![]() | 403.10 | 0.15 |
![]() | 434.94 | -1.54 |
![]() | 507.87 | -1.30 |
![]() | 296.83 | -0.29 |
![]() | 27.35 | -0.06 |
![]() | 56.32 | -0.10 |
![]() | 460.95 | -0.62 |