
Արմինֆո.Կապի նոր չափորոշիչներ, USB Type-C, ականջակալ, 48 Mp գլխավոր տեսախցիկ, ևս մեկ՝ գերընդգրկուն ու ամենաբարձր որակի տեսախցիկ, էներգիայի խնայողության չիպ… Սա միայն մի մասն է այն հնարավորությունների և տեխնիկական բնութագրերի, որ, համաձայն հրապարակումների, ունենալու է iPhone 15-ը:
Նոր սերնդի ամենասպասված սմարթֆոնը Apple ընկերությունը կներկայացնի այսօր՝ իր աշնանային շնորհանդեսի ընթացքում, իսկ վաճառքը կմեկնարկի շնորհանդեսից մոտ երկու շաբաթ անց:
Մինչ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում սպասում են iPhone 15-ի վաճառքի մեկնարկին, Կոնվերս Բանկը ACT2WIN արշավի արդյունքում՝ խաղարկությամբ ստանալու հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին:
Մասնավորապես, արշավին մասնակցելու համար ընդամենը հարկավոր է.
- Լինել Converse mobile օգտատեր,
- Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ հավելվածով կատարել վարկի առնվազն մեկ մարում:
Վարկի մարում կատարած անձանց կուղարկվի անհատական կոդ. հաղթողները կորոշվեն Բանկի ֆեյսբուքյան էջում կայանալիք ուղիղ եթերի ընթացքում:
Արշավին կարող են մասնակցել նաև ներկայում Բանկի Converse Mobile օգտատեր չհանդիսացող անձինք՝ ներբեռնելով հավելվածը, ակտիվացնելով այն և օգտվելով «Վարկի մարում» գործառույթից:
Մանրամասն՝ conversebank.am, 010-511-211
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

