Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023 15:46
Ալինա Հովհաննիսյան

Tech Week-ն այս տարի կընթանա Վանաձորում

Tech Week-ն այս տարի կընթանա Վանաձորում

Արմինֆո. Սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Վանաձորում մեկնարկում է Tech Week-2023 տեխնոլոգիական շաբաթը, որն իրենից ներկայացնում է ոլորտային միջոցառումների շարք և մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի գործարար և ՏՏ հանրությանը:

 

Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում մասնակիցները կփոխանակեն իրենց փորձը, կքննարկեն ոլորտի զարգացման միտումները և տարածաշրջանային համաչափ զարգացման հնարավորությունները: Միջոցառումը թույլ կտա բացահայտել ոլորտի ներուժը և կոչված է նպաստելու պետության հզորացմանը:

 

Կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Tech Week Vanadzor - ը կընթանա միաժամանակ երեք տարածքում՝Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, որտեղ կկազմակերպվեն կոնֆերանսներ, ելույթներ, պանելային քննարկումներ, ինչպես նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կանցկացվի հեքըթոն, և Վանաձորի պետական համալսարանում՝ Wings գաղափարների մրցույթ: Tech Week Vanadzor-ի կազմակերպիչներն են Zealous, the Crowdfunding Formula և the Factory ընկերությունները։

 

Նշենք, որ մեկ տարի առաջ Tech Week-ի շրջանակում միջոցառումներն անցկացվել են Գյումրիում, իսկ 2021 թվականին՝ Արցախում։