Արմինֆո. Հայաստանում օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների օգտագործման համար գործում են կարգ ու ժամկետներ: Այդ մասին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վրացական պետհամարանիշներով մեքենաների վերաբերյալ խորհրդարանականների հարցերին։
Կառավարության ղեկավարն այդ կապակցությամբ նշել է, որ խոսքը ոչ թե վրացական համարանիշներով մեքենա ունենալու, այլ Հայաստանի Հանրապետությունում հարկային պարտավորությունները չկատարելու մասին է: "Պետության նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունների չկատարումը մեզ համար անընդունելի է", - ընդգծել է նա։
Այդ գործընթացները, ինչպես նշել է վարչապետը, պետք է խստագույնս կանխել։ Նա նշել է, որ նման հարցերում փոխզիջում լինել չի կարող ։ <Եթե մենք գնում ենք փոխզիջման ճանապարհով, ուրեմն անընդհատ գնալու ենք փոխզիջման, դրանով իսկ հայտարարելով, որ մենք այնքան էլ պետություն չենք։ Ես համաձայն չեմ նման դիրքորոշման հետ", - ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հաղորդել էր, որ Հայաստանում կսահմանափակվի արտասահմանյան համարանիշներով մեքենաների մշտական վարումը: ՊԵԿ-ի նման սկզբունքային դիրքորոշումը, ըստ նրա, բխում է ԵԱՏՄ կանոններից, ինչպես նաև օրենքի առջև հավասարության սկզբունքից: "Ինչպես եւ նախկինում, ոչ ոք չի մաքսազերծի այն մեքենաները, որոնցով Վրաստանի քաղաքացիները Հայաստան են գալիս բիզնեսի կամ հանգստի համար։ Բայց եթե վրացական համարանիշներով մեքենան ներկրում են մշտական հիմունքներով վարելու համար, ապա անհասկանալի է, թե ինչու մեքենաների որոշ գնորդներ պետք է հարկեր վճարեն, իսկ մյուսները ՝ ոչ", - նշել էր ՊԵԿ նախագահը ։
![]() | 4.35 | -0.05 |
![]() | 403.10 | 0.15 |
![]() | 434.94 | -1.54 |
![]() | 507.87 | -1.30 |
![]() | 296.83 | -0.29 |
![]() | 27.35 | -0.06 |
![]() | 56.32 | -0.10 |
![]() | 460.95 | -0.62 |