Արմինֆո.Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սեպտեմբերի 12-13-ին կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալքին:
«Մեր նպատակն է նիստի ընթացքում Իրաքի գործընկերների հետ մտքեր փոխանակել առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, թվայնացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար», - նշել է Վահան Քերոբյանը։
Հայ-իրաքյան միջկառավարական նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, գյուղատնտեսության, ֆինանսների, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում։
Նիստի արդյունքում՝ իրաքյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի արձանագրությունը։
Նշենք, որ Իրաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահի, գյուղատնտեսության, քաղաքաշինության-բնակարանային շինարարության եւ տարածքային կառավարման ու առեւտրի նախարարների հետ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է 15,9% - ով՝ կազմելով 108,7 մլն դոլար։ Ընդ որում, անկում է գրանցվել արտահանման մասով՝ 16,2% - ով, մինչև 108 մլն դոլար՝ ներմուծման 2,2 անգամ աճի դեպքում, որը կազմել է 737,6 հազար դոլար։
![]() | 4.35 | -0.05 |
![]() | 403.10 | 0.15 |
![]() | 434.94 | -1.54 |
![]() | 507.87 | -1.30 |
![]() | 296.83 | -0.29 |
![]() | 27.35 | -0.06 |
![]() | 56.32 | -0.10 |
![]() | 460.95 | -0.62 |