Արմինֆո.Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։
Կառավարության հաղորդագրության համաձայն, նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առևտրի համակարգին օգոստոսին միացել է նաև «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել։ Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է անում ընդհանուր առմամբ 141 հազար անձ։ Անկանխիկ առևտրի հետվճարների ծավալը միայն օգոստոսին կազմել է 419 մլն դրամ։
Նախարարը հայտնել է, որ համակարգին շուտով կմիանա նաև Յունիբանկը ու մինչև տարեվերջ շահառուների բավականին մեծ թիվ կանխատեսել։ «Մեկ տարվա ընթացքում անկանխիկի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, իսկ որպես հետվճար ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ»,– ասել է Նարեկ Մկրտչյանը: Արձանագրվել է, որ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։ Նախարարը հայտնել է նաև, որ մեկնարկից մինչև օգոստոսը, ներառյալ` արձանագրվել է 43.2 մլրդի անկանխիկի ընդհանուր ծավալ, իսկ ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ես կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ այն կառավարության և կենսաթոշակառուների համագործակցության շատ լավ օրինակ է:
![]() | 4.03 | 0.03 |
![]() | 387.24 | 0.89 |
![]() | 411.87 | -1.60 |
![]() | 474.21 | -3.36 |
![]() | 287.87 | 0.19 |
![]() | 26.12 | -0.01 |
![]() | 53.99 | 0.13 |
![]() | 426.99 | -3.82 |