Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023 19:19

Երևանում բացվել է "Արմենիա էքսպո-2023" առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Երևանում բացվել է "Արմենիա էքսպո-2023" առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Արմինֆո.Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացվել է "Արմենիա էքսպո-2023" տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում են շուրջ 300 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ավստրիայից, Իրանից, Լատվիայից, Լիտվայից և Ղազախստանից: Ընկերությունները ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ շինարարություն, բեռնափոխադրումներ, կահույքի արտադրություն, տպագրություն և հրատարակչական գործ, սննդի արդյունաբերություն, զբոսաշրջություն և հանգիստ, ֆինանսներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և "Լոգոս Էքսպոկենտրոն" ընկերության համատեղ ջանքերով: Ցուցահանդեսի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: