
Արմինֆո. Հոկտեմբերի 29-ից "Պոբեդա" ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Սոչիի- Գյումրի-Սոչի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում են "Արմենիա" միջազգային օդանավակայաններ " ՓԲԸ-ից:
Ըստ աղբյուրի ՝ թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին՝ "Սոչի" միջազգային օդանավակայանից դեպի "Շիրակ" միջազգային օդանավակայան:
«Ավիատոմսերի ձեռք բերման և առկայության վերաբերյալ հարցերի, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար խորհուրդ ենք տալիս այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero, կամ կապվել տեղական տուրիստական գործակալությունների հետ", - ասվում է հաղորդագրության մեջ: