
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Այդ մասին հաղորդեել է կառավարության մամույլի ծառֆայությունը:
Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պետբյուջեի նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ:
Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կապիտալ ծախսերին, հարկաբյուջետային քաղաքականության ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, ընդգծվել՝ տնտեսական աճի բարձրացմանը միտված բարեփոխումների իրականացման կարևորությունը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքները:
RUB | 4.88 | -0.01 |
USD | 376.94 | -0.63 |
EUR | 446.90 | -1.50 |
GBP | 513.28 | -1.69 |
CAD | 276.80 | -1.48 |
JPY | 24.57 | -0.09 |
CNY | 54.57 | -0.14 |
CHF | 489.85 | -1.71 |

