
Արմինֆո.Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար։
Արդշինբանկում շնորհակալություն են հայտնել Commerzbank-ի գործընկերներին և վստահություն հայտնել հետագա արդյունավետ համագործակցության հարցում:
«Արդշինբանկը 15 տարի է, ինչ համագործակցում է Commerzbank-ի հետ, և սա մեր առաջին մրցանակը չէ փոխանցումների որակի համար։ Ներկայիս STP Quality Award-ը ևս մեկ անգամ հաստատում է բանկի կողմից իրականացվող միջազգային փոխանցումների որակի և արդյունավետության համապատասխանումը միջազգային բարձրակարգ պահանջներին»: - ասված է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ։
RUB | 4.78 | -0.03 |
USD | 382.78 | 0.08 |
EUR | 446.44 | 0.94 |
GBP | 509.98 | -0.66 |
CAD | 273.51 | -0.26 |
JPY | 25.20 | 0.15 |
CNY | 53.92 | 0.05 |
CHF | 482.33 | 1.61 |

