Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023 16:00

Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ Արցախի մեր հայրենակիցների համար

Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ  Արցախի մեր հայրենակիցների համար

Արմինֆո.Արցախի սիրելի հայրենակիցներ, Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար:

Բանկի ծառայությունների փաթեթը ներառում է՝

  • Arca Classic տեսակի վճարային քարտ՝ անվճար,
  • Քարտի սպասարկումը գործողության ամբողջ ժամանակահատվածում՝ անվճար,
  • Օ% կանխիկացման վճար Արդշինբանկի և Ակբա բանկի բոլոր բանկոմատներում,
  • Արդշինբանկ մոբայլ բանկինգ անվճար հավելված:

 

Ծառայությունների փաթեթից օգտվելու համար խնդրում ենք այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Այն դեպքում, երբ արդեն ունեք գործող քարտ Բանկում, կարող եք ստանալ նաև նոր քարտ՝ վերևում նշված պայմաններով:

Նշենք նաև, որ Պետական աջակցության գումարները ևս կարող են փոխանցվել Բանկում ձեր արդեն գործող կամ նոր բացված քարտին, որը կարող եք ստուգել նաև Արդշինբանկի մոբայլ բանկինգ հավելվածով:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բանկը կատարել է փոփոխություններ Բանկի «Ստեփանակերտ» և  «Վարանդա» մասնաճյուղերից ստացված ձեր վարկերի/վարկային գծերի (այսուհետ միասին նաև՝ Վարկ) (բացառությամբ՝ հիփոթեքային վարկերի) սպասարկման պայմաններում՝

  • Վարկի ժամկետանցման դեպքում մայր գումարի ժամկետանց մասի նկատմամբ կիրառվում է վարկի անվանական տոկոսադրույքը, իսկ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ չի կիրառվում:
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի դեպքում՝ ոսկյա իրերը հաճախորդի պահանջով վերադարձվում է վերջինիս՝ առանց որևէ նախապայմանի կամ վարկի լրիվ մարման փաստի: Ընդ որում, տվյալ դեպքում վարկը շարունակում է գործել Բանկում: