Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 14:13
Ալինա Հովհաննիսյան

«Սիմենս ԻԴիԷյ»-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ

«Սիմենս ԻԴիԷյ»-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սիմենս ԻԴիԷյ» ընկերության Եվրոպական տարածաշրջանի փոխնախագահ Ադրիան Բաքլիի և «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանի հետ։

 

Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ընդհանուր շրջանակը, առաջնահերթ ուղղությունները և իրականացվող ծրագրերը:

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը։

 

Կողմերը վերահաստատել են փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։

 

Հանդիպումը տեղի է ունեցել «Սիլիկոնյան լեռներ 2023» միջազգային տեխնոլոգիական համաժողովի շրջանակներում։