Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023 18:02

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ներկայացնում է World Elite™ Mastercard® պրեմիում դասի քարտը

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ներկայացնում է World Elite™ Mastercard® պրեմիում դասի քարտը

Արմինֆո.ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներկայացնում է սպասված World Elite™ Mastercard® քարտը, որը հարմարավետ ու անվտանգ գործարքներ իրականացնելու հնարավորություններին զուգահեռ քարտապաններին տալիս է պրեմիում դասի բազմաթիվ արտոնություններ ամբողջ աշխարհում։

World Elite™ Mastercard® քարտապանները ստանում են LoungeKey ծրագրի անվճար անդամակցություն և հնարավորություն օգտվելու գործող ավելի քան 1,100 օդանավակայանների բիզնես դասի սպասասրահներից աշխարհի 135 երկրիների 450-ից ավելի քաղաքներում, որտեղ սպասվում է բարձրակարգ սպասարկում եւ հյուրասիրություն հարմարավետ միջավայրում:
Քարտը հնարավորություն է տալիս անսահմանափակ անվճար հասանելիություն Mastercard® Airport Security Fast Track ծրագրին, որը թույլ է տալիս անցնել անվտանգային ստուգումները` ավելի հարմար, արագ և ապահով:

Բացի նշված արտոնություններից Քարտը տրամադրում է նաև զեղչեր և հատուկ առաջարկներ, ինչպես նաև անվճար ակցիաներ և սննդի վաուչերներ:

Պրեմիում դասի այս քարտը ստեղծված է իրենց ժամանակը գնահատող եւ հաճախ ճամփորդող անհատների, բիզնեսմենների, ինչպես նաեւ պրեմիում դասի բանկային ծառայությունները  նախընտրող անձանց համար։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի World Elite™ Mastercard®-ի ընձեռած բոլոր առավելություններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ`https://bit.ly/48IUbys: