Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023 11:20
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ

ՀՀ վարչապետ. Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ

Արմինֆո.Տարածաշրջանային և միջազգային լարվածությունը Հայաստանի համար լուրջ սպառնալիքներ է ստեղծում։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ:

 

«Այս քննարկումը նույնպես նախորդ տարիների նման տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում: Մեզ համար սա նոր չէ, և վերջին երեք տարիներին, իհարկե, տարբեր աստիճանի, բայց լարվածության պայմաններում ենք քննարկել գալիք տարվա բյուջեի նախագիծը:

Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը: Միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա: Մենք ապրում ենք Սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում:

Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ: Բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար:

Կարևոր եմ համարում ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր, հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը:

Ի՞նչ է մեզ համար անկախությունը: Ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը: Ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է: Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար:

Սա, իհարկե, կառավարության և անձամբ վարչապետի աշխատանքի կարևորագույն մասերից է: Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով ու ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ: Այդ ուղենիշը հետևյալն է՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»: Կրկնեմ, ձեր թույլտվությամբ, ևս մեկ անգամ՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»: Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է այն թեզից, գուցե՝ գիտակցումից կամ ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և Հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող, պայմանականորեն ասած՝ լարումը, Հայրենիքի և պետության ձգողականության երբեմն հարկադիր ուղղությունները, պետության և Հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը: Բայց որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի, և այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցությունը և գիտակցումը, որ պետությունը միակ և անփոխարինելի Հայրենիքն է ու պետությունն ու նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը՝ հայրենասիրության գերադրական աստիճան: Սա հասունացման ճանապարհ է, և այդ ճանապարհն ենք անցնում բոլորով՝ կառավարություն, խորհրդարան, փորձագիտական հանրություն և ընդհանրապես՝ հանրություն ու ժողովուրդ:

Ահա, այդ հասունացման առանցքային շատ խորհրդանշական պահերից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր լինելու մասին Ազգային ժողովի ամբիոնից իմ արած հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցն էր, ինչից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք, ինչը ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների և ձախողությունների, ըստ էության, անկյունաքար:

Այս ամենից մեր հետևությունը պետք է լինի միանշանակ՝ փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը Հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ: Եվ այս նպատակին է ծառայում վերն առաջարկված կարգախոսը՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», - ընդգծել է Փաշինյանը:

 

Նա ազգային անվտանգության ներքին սպառնալիքներից մեկը համարել է կոռուպցիան: «Մենք պետք է մեր սկզբունքային պայքարն ավելի խորացնենք կոռուպցիայի դեմ: Պիտի արձանագրեմ նաև, որ մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներով՝ կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով Հայաստանի Հանրապետությունում դեռևս հնարավոր է հարցեր լուծել, և ուզում եմ վերահաստատել ու առանձնահատուկ ընդգծել մեր քաղաքական կամքը. որևէ ճգնաժամ, որևէ ցնցում, որևէ դժվարություն չի կարող մեզ մեր պայքարը՝ հակակոռուպցիոն պայքարը, որևէ կերպ թուլացնել: Սա, ինչպես արդեն նկատեցիք, ազգային անվտանգության, ընդհանրապես երկրի, պետության շահերի հարց է, և նաև ես, վերջերս, Հակակոռուպցիոն կոմիտեում ու Կոռուպցիայի կանխարգելման խորհրդում ունեցած քննարկումների ժամանակ ընդգծել եմ հետևյալը՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում նույնքան կարևոր է, նույնքան հրատապ է, ինչքան 2018 կամ 2019 թվականներին: Եվ մենք մտահոգված ենք խորապես այն ընկալմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում, նորից եմ ասում, տարբեր տեղերում հնարավոր է փողով, կաշառքով և այլն, տարբեր հարցեր լուծել: Եվ եկեք պայմանավորվենք, որ այստեղ, ինչպես և նախկինում, ինչպես ժողովրդական լեզվով ասվում է՝ ներում-բեկում չի լինելու, որևէ նմանատիպ դեպք, անկախ նրանից՝ դա տեղի կունենա նախկին, ներկա, որևէ իշխանության օղակի կողմից, դա պիտի արժանանա հստակ, ուժեղ, հատուկ և իհարկե, օրինական գնահատականի», - ասել է կառավարության ղեկավարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի
ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր հունվարյան իմ ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները. ՓաշինյանԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր հունվարյան իմ ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները. Փաշինյան
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Արդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածովԱրդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածով
Պուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբՊուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ
Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումըԺամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը
Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. "Մանթաշյանց" գործարարների միություն
Դեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամԴեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամ
Բրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկըԲրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը
Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանըԱմունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը
Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարումԻդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգինՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներինԿոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Հայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և ԻտալիայիցՀայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և Իտալիայից
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%
Գուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառներըԳուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառները
Ֆինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետՖինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետ
Արդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումըԱրդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումը
Հայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումըՀայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումը
ՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համարՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Հայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներըՀայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարները
Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%
2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ
Team Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներումTeam Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներում
Երեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրաԵրեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրա
Երևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերըԵրևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերը
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով
2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը
Ցորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է ՌուսաստանիցՑորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է Ռուսաստանից
ՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարըՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարը
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթըՇրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալ
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտումԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan SweetsԸնտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Հայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականովՀայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականով
Վերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատարՎերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատար
Երևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետԵրևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետ
Էներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարարԷներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարար
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.12.2024
RUB3.980.00
USD396.180.12
EUR412.071.00
GBP496.490.03
CAD275.430.33
JPY25.17-0.04
CNY54.280.02
CHF440.490.47