Արմինֆո. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) հետ՝ իրականացնելով Հայաստանում նմանատիպը չունեցող «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորի նախնական փուլը։
Օրեր առաջ կայացավ միջոցառումը, որի ընթացքում թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը՝ HSBC Հայաստանից համապատասխան ֆինանսավորում ստանալու նպատակով։ «HSBC Հայաստանի աջակցությունը խորապես նպաստել է «Կայծ»-ի բարեհաջող մեկնարկին և դրա հետագա հաջողությանը: Հենց նման համագործակցություններն են ճանապարհ հարթում դեպի իրական համակարգային փոփոխություններ»,- իր խոսքում նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության ուղիների զարգացման գծով ղեկավար Արմինե Գևորգյանը։ 2020 թվականին հիմնադրված «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորը լուծում է կրթական համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրներ։
«Կայծ»-ը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտներին հնարավորություն է տալիս շարունակել փորձ կուտակել՝ իրականացնելով նորարարությանն ուղղված զանազան նախագծեր: «Կայծի» միջոցով նրանք շարունակում են աշխատել աշակերտների և նրանց համայնքների հետ, որպեսզի համատեղ ստեղծեն և կյանքի կոչեն ընդլայնման ներուժ ունեցող նորարարական նախագծեր: «Համայնքների կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը մեր բանկի ռազմավարական ուղղություններից մեկն է: Այդ նպատակով մենք իրականացնում ենք ծրագրեր՝ համագործակցելով բարեգործական կազմակերպությունների հետ։
Այս ծրագրի շրջանակում մենք ուրախությամբ միավորել մեր ուժերը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ՝ վստահ լինելով, որ այն կխրախուսի մարզերի երիտասարդներին ձեռք բերել հմտություններ՝ իրենց համայնքներում նորարարության և առաջընթացի շարժիչ ուժը դառնալու համար», հավելեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |