Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023 13:55
Կարինա Մելիքյան

Հայաստանի կենտրոնական բանկն ավելի է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.75%-ից մինչեւ 9.5%

Հայաստանի կենտրոնական բանկն ավելի է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.75%-ից մինչեւ 9.5%

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն էլ ավելի է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 0,25 տոկոսային կետով, 9,75%-ից մինչեւ 9,5%: Սա ընթացիկ տարվա չորրորդ իջեցումն է՝ երկու տարվա բարձրացումից հետո՝ 2022 թվականի վերջին հասցնելով 10,75 տոկոս պատմական առավելագույնին եւ այդ մակարդակի պահպանմամբ մինչեւ ս .թ. հունիսի 13-ը, երբ տեղի ունեցավ 0,25 տ. կ. - ով առաջին նվազումը, այնուհետեւ, օգոստոսի 1-ին հաջորդեց նույն չափով երկրորդ նվազումը, իսկ սեպտեմբերի 12-ին իջեցումն ավելի նկատելի էր՝ 0,5 տ.կ.-ով։  Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցման մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 31-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

 

Ըստ այդմ, նույնքան նվազեցվել են լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները՝  11,25%-ից մինչև 11%, իսկ բանկերից ներգրավված ավանդների գծով' 8,25%-ից մինչև 8%:

 

Վիճակագրական տվյալներով ՝ 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ ՝ 2021թ. սեպտեմբերի համեմատ 2022 թ. սեպտեմբերի 9.9% գնաճային ցուցանիշի դիմաց: Իսկ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող բազային ցուցանիշը 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ  եղել է 0.1% գնանկում (2022թ. սեպտեմբերի տարեկան 10.5% գնաճի դիմաց):