Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) արժանացել է հեղինակավոր Euromoney ամսագրի 2023թ.-ի Գերազանցության երկու մրցանակներին։ Բանկը հաղթող է ճանաչվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ոլորտում իրականացրած աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի բանկային ոլորտում բազմազանության և ներառականության խթանմանն ուղղված ջանքերի
համար։
«Euromoney» առաջատար պարբերականը կազմակերպում է ամենամյա մրցանակաբաշխություն՝
պարգևատրելով գերազանցության մրցանակներով ամենահեղինակավոր բանկերին և բանկիրներին։
Այս տարի HSBC Հայաստանին շնորհվել են մրցանակներ հետևյալ անվանակարգերում․
- Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում
- Բազմազանություն և ներառականություն խթանող լավագույն բանկ Հայաստանում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն, ինչպես նաև բազմազանության և ներառականության
ապահովումն այն առանցքային սկզբունքներից են, որոնցով առաջնորդվում է HSBC Հայաստանը հաճախորդներին սպասարկելիս, համայքներին աջակցելիս և միմյանց հետ հաղորդակցվելիս։
«Հայաստանում հիմնադրման առաջին իսկ օրերից մենք պարտավորություն ենք ստանձնել ներդրում ունենալու մեր
հաճախորդների, գործընկերների և համայնքի բարեկեցության ապահովման գործում: Այս համատեքստում, որպես գործատու մենք ձգտում ենք յուրաքանչյուր աշխատակցի համար ստեղծել նպաստավոր միջավայր գնահատված և
հարգված զգալու համար՝ խթանելով բազմազանությունն և ներառականությունն աշխատավայրում։ Իբրև կորպորատիվ սոցիալական պատասխանատու կազմակերպություն, մենք ձգտում ենք նաև ԿՍՊ ծրագրերի միջոցով նշանակալից և տևական ներդրում ունենալ համայնքների կյանքում», - ասաց HSBC Հայաստանի գլխավոր
գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։
«Մեզ համար պատիվ է նման հեղինակավոր ամսագրի կողմից արժանանալ մրցանակների, հատկապես ԿՍՊ և բազմազանության և ներառականության ոլորտներում, քանի որ դրանք այն սկզբունքներն են, որոնք, որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն, մենք համարում ենք մեր ինքնության անբաժանելի մաս։ Ներկա մարտահրավերներով լի ժամանակաշրջանում այս մրցանակներն էլ ավելի արժեքավոր են մեզ համար, քանի որ քաջալերում են գործել ավելի ակտիվ, սահմանել ավելի բարձր նշաձողեր և նպաստել մեր երկրի կայուն
զարգացմանը»։
HSBC Խումբ HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում:
Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:
PUBLIC
HSBC Հայաստան «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին
ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ
30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով:
2023 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 334 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։