Արմինֆո.IDBank-ը թողարկել է ՀՀ-ում առաջին մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition-ը՝ բացառիկ հնարավորություններով։
Պրեմիում դասի այս քարտով Դուք կունենաք մի շարք առավելություններ, որոնք բացառիկ են անգամ Visa Infinite քարտատեսակի համար․
Եվս մեկ շահավետ առավելություն՝ Visa Infinite Special Edition քարտով կատարված գնումների դիմաց տրամադրվում է 0.5%-ի չափով քեշբեք։ Այսինքն՝ առօրյա գնումներ կատարելիս, ավիատոմսեր և հյուրանոցներ ամրագրելիս, սննդի կետերում վճարումներ կատարելիս և շատ այլ դեպքերում Դուք ստանում եք ծախսած գումարի 0,5%-ը՝ հաճելի անակնկալ հաջորդ ամսվա սկզբում։
Visa Infinite Special Edition քարտը թողարկվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո արժույթներով։
Եվս մեկ հրաշալի նորություն․ IDBank-ը հատուկ իր պրեմիում քարտապանների համար առաջինը Հայաստանում գործարկել է IDBank concierge ծառայություն․ Կոնսիերժը գործում է Telegram հարթակում՝ տրամադրելով 24/7 խորհրդատվություն և պատասխանելով հաճախորդի բոլոր հարցերին ակնթարթորեն։ IDBank concierge ծառայության միջոցով Բանկի քարտապանները կարող են նաև դիմել Fast track, ինտերնետ ռոումինգ և այլ ծառայությունների համար։
Ի դեպ, հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ Telegram հարթակի IDBank concierge-ում գրանցվելու դեպքում Դուք կմասնակցեք խաղարկությանը և հնարավորություն կստանաք շահել 30 հատ 100 եվրո (համարժեք այլ արժույթ) արժողությամբ ճամփորդական վաուչերներից մեկը։
Հետագայում դրանք կարող եք օգտագործել ավիատոմսերի, գնացքի տոմսերի, հյուրանոցների վճարումների համար։ Վճարումը հարկավոր է կատարել 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը պրեմիում դասի քարտով, որից հետո կստանաք 100 եվրո (համարժեք այլ արժույթ) քեշբեք։ Խաղարկության մյուս պայմաններին ծանոթացեք այստեղ։
Visa Infinite Special Edition քարտը կարող եք պատվիրել ինչպես առցանց, այնպես էլ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների սրահում՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեով, կամ Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում։ Ի դեպ, ցանկության դեպքում կարելի է Ձեր գործող պրեմիում դասի քարտը Visa Infinite Special Edition փոխարինել՝ վճարելով գործող պրեմիում դասի քարտի վերջին տարվա համար վճարված տարեկան սպասարկման վճարի և Visa Infinite Special Edition քարտի առաջին տարվա սպասարկման վճարի տարբերության չափով։
iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/1hk_V_2brxc?si=e6j3mMU_g0Gdg_xY" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share" allowfullscreen>