
Արմինֆո.Ըստ «World Economic Magazine» հանրահայտ ամսագրի՝ EasyPay-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆինանսական ընկերությունը երկու անվանակարգում՝ «Լավագույն ծառայություններ մատուցողը պետական հատվածին Հայաստանում 2023 թ․-ին» և «Լավագույն ավտոֆինանսական ընկերությունը Հայաստանում 2023 թ․-ին»։
«World Economic Magazine»-ը ԱՄՆ-ում գործող հրատարակչություն է, որի նպատակն է խթանել ֆինանսական գրագիտությունը՝ տրամադրելով ֆինանսական նորություններ, համապարփակ ուսումնասիրություններ ու լավագույն փորձ իր համաշխարհային լսարանին։
EasyPay-ը ուրախ է արժանանալ այս կոչումներին և կշարունակի իր առաքելությունը՝ հաճախորդներին ու գործընկերներին գոհացնող ծառայություններ մատուցելու հարցում։