
Արմինֆո.«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) ուրախությամբ տեղեկացնում է, որ ս․ թ․ նոյեմբերի 6-ից Բանկի Գլխավոր գրասենյակը կտեղափոխվի նոր, հարմարավետ և ժամանակակից տարածք։
HSBC Հայաստանն իր հաճախորդներին սիրով կհյուրընկալի Երևան, Պարոնյան 42 հասցեում, որտեղ նրանց համար ստեղծված է հարմարավետ միջավայր: Նշենք, որ Բանկը կպահպանի իր Տերյան 66 հասցեում գործող գրասենյակը, որը կշարունակի իր գործունեությունը որպես «Տերյան» մասնաճյուղ։
Ավելին, HSBC Հայաստանի STATUS հաճախորդների սպասարկումը նախկին Բաղրամյան 4/1 հասցեի փոխարեն կիրականացվի նորաբաց Գլխավոր գրասենյակում, որտեղ ստեղված են բոլոր պայմանները նրանց առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու համար։
«Մենք մեծ ոգևորությամբ ենք բացում մեր նոր Գլխավոր գրասենյակի դռները։ Այնտեղ բոլորի համար ստեղծված է հարմարավետ և ժամանակակից միջավայր՝ հաճախորդների սպասումներին և բարձր չափանիշներին համապատասխան:
Նոր գրասենյակի բացման համար հիմք է հանդիսացել նաև աշխատանքային պայմանների ապահովման վերաբերյալ HSBC խմբի վերջին մոտեցումների կիրառման մեր հանձնառությունը։ Դրանք ենթադրում են ստեղծել պայմաններ աշխատակիցների բարեկեցության համար՝ նախապատվություն տալով նրանց ճկուն աշխատաոճի ապահովմանն ու անձնական կյանքի և աշխատանքի միջև հավասարակշռության պահպանմանը։ Ժամանակակից ինտերիերային լուծումները հնարավորություն են ընձեռում մեր աշխատակիցներին առաջարկել իրենց նախընտրելի աշխատաոճին համապատասխան հարմարություններ»,- մեկնաբանեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։