Արմինֆո. Հայաստանը Չինաստանի հետ քննարկում Է Էլեկտրամոբիլների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորությունները ։ Այդ մասին նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
Այս առնչությաբ նա վկայակոչել է չինական ընկերությունների հետ մի շարք հանդիպումներ՝ ՉԺՀ իր վերջին այցի շրջաաանակներում, որոնց թվում է BYD Auto Industry խոշոր կոնգլոմերատը։
Նախարարը նշել է, որ գերատեսչությունը մտադիր է իրականացնել ծրագրեր, որոնք կխթանեն ոչ միայն երկրում էլեկտրամոբիլների օգտագործումը, այլև արտադրությունը: "Քանի որ մենք ցանկանում ենք անցում կատարել սպառման վրա հիմնված տնտեսական աճի մոդելից դեպի ներդրումների վրա հիմնված աճի մոդել", - ասել է նա: Միաժամանակ, Վահան Քերոբյանը նշել է, որ այդ արտադրությունը նախատեսված է ոչ միայն հայկական շուկայի համար ։ Թեև, հաշվի առնելով, որ Հայաստանում կա մոտ 600 հազար ավտոմեքենա, որոնց միջին տարիքը մոտ 20 տարի է, նա նշել է, որ ծրագիրն, իր հերթին, հնարավորություններ կբացի երկրում ավտոպարկի թարմացման համար, ինչի անհրաժեշտությունն արդեն հասունացել է:
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |