Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2023 15:37
Նաիրա Բադալյան

30 տարվա ընթացքում Հայաստանն Արցախին տրամադրել է 2,9 մլրդ դոլար ընդհանուր գումարի վարկեր

30 տարվա ընթացքում Հայաստանն Արցախին տրամադրել է 2,9 մլրդ դոլար ընդհանուր գումարի վարկեր

Արմինֆո.1993-2023 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրված միջպետական վարկերի ընդհանուր գումարը կազմել է 1 տրլն 155 մլրդ 973 մլն դրամ կամ շուրջ 2.9 մլրդ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով: Այդ մասին հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝  ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան:

 

Այսպես, 1993-2000թթ. Հայաստանն արտոնյալ պայմաններով (տարեկան 0,01% տոկոսադրույքով) Արցախին տրամադրել է շուրջ 43,4 մլրդ դրամի վարկեր, 2001-2003թթ.՝ տարեկան 9-9, 5 մլրդ դրամ, 2004 - 2018թթ. ցուցանիշն աճել է շուրջ 11 մլրդ դրամով (տարեկան)՝ մինչեւ 51,4 մլրդ դրամ։

 

2019 թվականին կառավարությունը Ստեփանակերտին հատկացրել է 57,8 մլրդ դրամի միջպետական վարկ, 2020 թվականին՝ 75,1 մլրդ դրամ, մինչև 2021 թվականը կտրուկ ավելացնելով գումարը գրեթե կրկնակի՝ մինչեւ 128,7 մլրդ դրամ։ Նախորդ տարի վարկերի փաստացի ծավալը հասել է 176 մլրդ դրամի ("ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին" օրենքով հաստատված 144 մլրդ դրամի դիմաց)։

 

Ընթացիկ տարում, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ պետական բյուջեով ցուցանիշն արձանագրվել է 136 մլրդ դրամի մակարդակում, այնուհետև ճշգրտվել մինչև 156,4 մլրդ դրամ, ըստ Ֆինանսների նախարարության, 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի հատկացված միջոցների գումարը կազմել է շուրջ 145 մլրդ 175 մլն դրամ։

 

1993-2021թթ. տրամադրված վարկերի մարման ժամկետը սահմանվել է 2025թ. հունվարի 1-ը, 2022թ. տրամադրված վարկի մարման ժամկետը՝ 2026թ. հունվարի 1-ը, իսկ 2023թ. տրամադրված վարկի մարման ժամկետը ՝ 2027թ. հունվարի 1-ը: Մինչև մարման ժամկետը հաշվեգրված տոկոսները կազմում են 1 մլրդ դրամից մի փոքր ավելի, նշել են Ֆինանսների նախարարությունում։

 

Գումարային առումով՝ Արցախի Հանրապետությանը տրամադրված վարկերի չափը կազմում է բուն Հայաստանի Հանրապետության պետական պարտքի (11,3 մլրդ դոլար) մոտ 25% - ը։