Երեքշաբթի, 7 Նոյեմբերի 2023 14:39
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի առևտրի ոլորտի հասույթը 9 ամսում գերազանցել է 9.6 մլրդ դոլարը

Հայաստանի առևտրի ոլորտի հասույթը 9 ամսում գերազանցել է 9.6 մլրդ դոլարը

Արմինֆո.2023 թվականի 9 ամիսներին Հայաստանի առևտրի հատվածի հասույթի տարեկան աճի տեմպն արագացրել է՝ 14,5%-ից (2022թ.) մինչև 22,9% ՝ ապահովելով 3.7 տրլն դրամ (9.6 մլրդ դոլար) ծավալ։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 0,6 տոկոսով՝ կազմելով 494.7 մլրդ դրամ (ավելի քան 1.3 մլրդ դոլար)։

 

Դինամիկայի բարելավումը պայմանավորված է մեծածախ, մանրածախ և ավտոմեքենաների առևտրի ծավալների  վերընթաց տեմպերի արագացմամբ։

 

Մասնավորապես, մեծածախ առևտուրը հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցել է 31,4% տարեկան աճ (նախորդ տարվա 22,5% աճի դիմաց)՝ մինչև 2,3 տրիլիոն դրամ: Ամսական կտրվածքով մեծածախ առևտրի շրջանառությունը կազմել է 308.3 մլրդ դրամ՝ ամսական անփոփոխությամբ։

 

Ավտոմեքենաների առքուվաճառքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 54.8%-ով (նախորդ տարվա 47.8% աճի դիմաց)՝ կազմելով 187.7 մլրդ դրամ: Ընդ որում, միայն նոյեմբերին ավտոմեքենաների առևտրի ծավալն աճել է 2,1 տոկոսով՝ մինչև 23,7 մլրդ դրամ։

 

Մանրածախ առևտրի շրջանառությունը հունվար-սեպտեմբերին կազմել է 1.2 տրլն դրամ , ինչը 7,1% - ով ավելի է մեկ տարվա վաղեմմության ցուցանիշից (նախորդ տարվա 2,1% աճի դիմաց): Մեկ ամսում մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 1,6%-ով՝ մինչեւ 162.7 մլրդ դրամ։