Արմինֆո.Հայաստանն զգալիորեն մեծացրել է արտաքին առևտուրն ԱՄՆ-ի (2 անգամ), ԱՄԷ-ի (2,3 անգամ) և ԵՄ շատ երկրների (2-2,2 անգամ) հետ՝ զուգահեռաբար (2,3-2,8 անգամ) ավելացնելով արտաքին առևտրաշրջանառությունը Ճապոնիայի, Կանադայի և Կորեայի հետ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները։
ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն ամրապնդվել են առաջատար հնգյակում՝ Հայաստանի հետ առեւտրի գծով: Մասնավորապես, ԱՄԷ-ն հաստատվել է 3-րդ հորիզոնականում՝ արտահանման մի քանի անգամ շարունակվող աճի հաշվին՝ ընդհանուր ծավալում մասնաբաժնի զգալի աճով ՝ 7,9%-ից մինչեւ 13%, իսկ ԱՄՆ-ն ամրապնդվել է 4-րդ հորիզոնականում՝ ներմուծման նույնպիսի զգալի աճի արդյունքում՝ ներմուծման ընդհանուր ծավալում մասնաբաժնի 3,8%-ից մինչեւ 6% ավելացմամբ։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի հետ առևտրաշրջանառության առաջատար հնգյակը գլխավորում է Ռուսաստանը, երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում ամրապնդվել է ԱՄԷ-ը, չորրորդում հաստատվել է ԱՄՆ-ը, իսկ հինգերորդ առաջ է անցել Իրանը, իսկ առաջատարների հնգյակին մոտ 6-րդ և 7-րդ հորիզոնականներում հայտնվել են Գերմանիան և Իտալիան:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |