Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023 12:24
Կարինա Մելիքյան

2023 թվականի վերջին ԱՄՀ-ը մտադիր է Հայաստանին ևս 24.3 մլն դոլարի հասանելիություն տրամադրել՝  Stand-by համաձայնագրի շրջանակում

2023 թվականի վերջին ԱՄՀ-ը մտադիր է Հայաստանին ևս 24.3 մլն դոլարի հասանելիություն տրամադրել՝  Stand-by համաձայնագրի շրջանակում

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Իվա Պետրովայի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-25-ի ընթացքում այցելեց Հայաստան՝ IV հոդվածի շրջանակում 2023 թ․ խորհրդակցության և Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ անցկացնելու համար։

 

Քննարկումների ավարտին տկն․Պետրովան արել է հետևյալ հայտարարությունը․ «Ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՀ թիմը եզրափակել է 2023 թ․ IV հոդվածի շրջանակում խորհրդակցության շուրջ քննարկումները և աշխատակազմի մակարդակով երկրորդ ամփոփիչ ստուգումը եզրափակելու համաձայնություն ձեռք բերել Հայաստանի իշխանությունների տնտեսական բարեփոխումների ծրագրի շրջանակում, որին օժանդակում է ԱՄՀ-ի եռամյա «Պահուստային ծրագիրը»։ Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից ամփոփիչ ստուգման քննարկումը նախատեսվում է դեկտեմբերի կեսին։ Խորհրդի կողմից հաստատումը մոտավորապես 24.3 միլիոն դոլարից (18.4 միլիոն փոխառության հատուկ իրավունք ((ՓՀԻ) օգտվելու հնարավորություն կտա՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով շուրջ 72.9 միլիոն դոլարի (55.2 միլիոն ՓՀԻ) ։ Չնայած համաշխարհային տնտեսական անբարենպաստ միջավայրին՝ 2023 թ․-ին Հայաստանի տնտեսական աճը շարունակվեց բարձր տեմպով, ընդ որում տարվա առաջին կիսամյակում տնտեսությունն աճեց 10․5 տոկոսով, որին նպաստեցին մասնավոր սպառման, ծառայությունների արտահանման բարձր ցուցանիշները։ Գնաճը զսպված է մնացել, այդ թվում՝ պայմանավորված դրամավարկային նախաձեռնողական քաղաքականությամբ, փոխարժեքի արժևորմամբ և պարենային ու տրանսպորտի գների նվազմամբ։ Սակայն ծառայությունների գների աճն ավելի կոշտ է եղել։ Բյուջեի ընդհանուր հաշվեկշռում մինչև 2023 թ․ սեպտեմբերը ներառյալ ՀՆԱ-ի 0․7 տոկոսի հավելուրդ գրանցվեց, իսկ կառավարման կենտրոնական մարմինների պարտքը մնաց կայուն։ Բանկային համակարգը կապիտալի և իրացվելիության բարձր պաշարներ (բուֆերներ) ունի, և համակարգի բարձր շահութաբերությունը շարունակում է պահպանվել։ Եկամտի և կապիտալի հոսքերի նվազմանը և համաշխարհային ու ներքին ֆինանսական խիստ պայմանների պահպանմանը զուգահեռ սպասում ենք աճի թուլացում՝ 2023 և 2024 թթ․-ին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի։ Թեև աճը կարող է անակնկալ մատուցել եկամտի և կապիտալի հոսքերի վերսկսման և բարեփոխումների հաստատուն իրականացման դեպքում, ավելացել են նվազման ուղղությամբ ռիսկերը, այդ թվում՝ աշխարհաքաղաքական լարվածությունների, համաշխարհային ֆինանսական խիստ պայմանների, արտաքին պահանջարկի դանդաղման և կապիտալի հոսքերի կտրուկ հակադարձման հետևանքով։ Իշխանությունները նախաձեռնողաբար արձագանքեցին Լեռնային Ղարաբաղից 100 000- ից ավելի էթնիկ հայ փախստականների կարիքներին, այդ թվում նրանց կենսական կարիքները հոգալու համար տրամադրելով դրամական օժանդակություն, ժամանակավոր կացարաններ, ինչպես նաև ֆինանսական օգնություն կեցության և կոմունալ ծախսերն ապահովելու համար։ Նրանց միջինից-երկարաժամկետ կարիքների շարունակվող համապարփակ գնահատումը, այդ թվում՝ կապված բնակարանային ապահովման, կրթության, զբաղվածության և սոցիալական պաշտպանության հետ, կօգնի Հայաստանում նրանց ինտեգրմանը։ 2024 թ․ բյուջեի նախագծով պատշաճ կերպով հաշվի է առնվում փախստականներին աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կօժանդակի առաջնահերթ սոցիալական և կապիտալ ծախսերին՝ շարունակելով եկամուտների մոբիլիզացումը բարելավելու ջանքերը։ Այն նաև պետք է օգնի զերծ պահել տնտեսությունը գերտաքացումից և պահպանել պարտքի չափավոր մակարդակը Գնանկումային ճնշումների պայմաններում ՝ թողարկման դեռևս դրական ճեղքվածքով, ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) սկսել է դրամավարկային քաղաքականության աստիճանական նորմալացումը և անհրաժեշտ է, որ շարունակի տվյալներից կախվածության իր մոտեցումը՝ ապահովելու, որ գնաճի սպասումները խարսխված մնան։ Անհրաժեշտ է, որը ճկուն փոխարժեքը ցնցումների հիմնական կլանողը մնա։ ՀՀ ԿԲ-ն շարունակում է նորմատիվային և վերահսկողական դաշտի կատարելագործման իր ջանքերը՝ ֆինանսական հատվածի ռիսկերի, այդ թվում՝ բնակարանային գների աճով պայմանավորված, զսպմանն օգնելու համար։ Միջնաժամկետ հեռանկարում կարևոր է քաղաքականության և բարեփոխումների իրականացման բարձր տեմպ պահպանումը՝ կառուցելով հարկաբյուջետային բուֆերներ և է՛լ ավելի ուժեղացնելով միջնաժամկետ կայունությունը, պահպանելով գնաճի սպասումների խարսխումը, երաշխավորելով ֆինանսական կայունությունը, ավարտելով կառավարման բարեփոխումները ու խթանելով արտադրողականությունը՝ կայուն և ներառական աճի ապահովման համար։ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ բարեփոխումների ծրագրով նախատեսված գիտելիքահենք, արտահանմանն ուղղված և ներդրումներով պայմանավորված աճի ռազմավարությամբ պահանջվում է կառուցվածքային բարեփոխումների հաստատուն իրականացում և ներդրումների բարենպաստ միջավայր։ Դրա իրագործման համար կարևոր է զբաղվածության և արտահանման հստակ և ծախսերի ամբողջական գնահատմամբ ռազմավարությունների մշակումը և իրականացումը, անվճարունակության (սնանակության) դաշտի արդիականացումը և կառավարման բարեփոխումների առաջնահերթության սահմանումը՝ ներդրումներին օժանդակելու և բիզնես միջավայրի բարելավման համար, հանրային ներդրումների կառավարման միջոցառումների ծրագրի իրականացումը՝ կապիտալ ծախսերի իրականացումն ու որակը բարելավելու համար և եկամուտների ավելացմանն ուղղված հարկային քաղաքականության, այդ թվում՝ հարկային ծախսերի ռացիոնալացման և հարկային վարչարարության շարունակվող բարեփոխումների միջոցով հարկաբյուջետային հնարավորությունների (տարածքի) ստեղծումը։ ԱՄՀ թիմը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանություններին, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, զարգացման գործընկերների և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ արգասաբեր քննարկումների և համագործակցության համար»:

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի համար 128.8 մլն SDR (մոտ 171.1 մլն դոլար) գումարի Stand-By Arrangement (SBA) եռամյա պահուստային համաձայնագրին ՝ մակրոտնտեսական կայունության պահպանման, բացասական ռիսկերից անվտանգության ապահովման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրին աջակցելու նպատակով ։ Այդ պահից Հայաստանի համար անմիջապես հասանելի դարձավ 18,4 միլիոն SDR (մոտ 24,4 միլիոն դոլար): 2023թ. հունիսի 12-ին ԱՀՄ խորհուրդը ավարտել է առաջին ամփոփիչ ստուգումը Հայաստանի հետ SBA պահուստային համաձայնագրի շրջանակում, որի արդյունքում տրամադրվել է 18.4 մլն SDR (մոտ 24,5 միլիոն դոլար) հասանելիություն), ինչի արդյունքում ընդհանուր հասանելիության գումարը հասել է 36,8 միլիոն SDR-ի (մոտ 49 միլիոն դոլար): Ավելի ուշ՝ 2023 թվականի նոյեմբերի 7-ին, ԱՄՀ խորհուրդը ավարտել է երկրորդ ամփոփիչ ստուգումը Հայաստանի հետ SBA պահուստային համաձայնագրի շրջանակում։ Այդ ստուգման արդյունքում ս. թ. դեկտեմբերի կեսերին նախատեսվող նիստում կքննարկվի Հայաստանին 18.4 մլն SDR-ի (մոտ 24.3 մլն  դոլար) հասանելիություն տրամադրելու հարցը, ինչի արդյունքում հասանելիության ընդհանուր գումարը կկազմի 55,2 միլիոն SDR (շուրջ 72,9 միլիոն դոլար):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Արդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածովԱրդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածով
Պուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբՊուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ
Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումըԺամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը
Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. "Մանթաշյանց" գործարարների միություն
Դեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամԴեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամ
Բրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկըԲրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը
Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանըԱմունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը
Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարումԻդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգինՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներինԿոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Հայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և ԻտալիայիցՀայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և Իտալիայից
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%
Գուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառներըԳուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառները
Ֆինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետՖինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետ
Արդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումըԱրդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումը
Հայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումըՀայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումը
ՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համարՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Հայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներըՀայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարները
Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%
2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ
Team Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներումTeam Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներում
Երեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրաԵրեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրա
Երևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերըԵրևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերը
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով
2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը
Ցորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է ՌուսաստանիցՑորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է Ռուսաստանից
ՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարըՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարը
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթըՇրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալ
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտումԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan SweetsԸնտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Հայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականովՀայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականով
Վերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատարՎերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատար
Երևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետԵրևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետ
Էներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարարԷներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարար
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներըԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.12.2024
RUB3.980.00
USD396.180.12
EUR412.071.00
GBP496.490.03
CAD275.430.33
JPY25.17-0.04
CNY54.280.02
CHF440.490.47