Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023 13:47
Նաիրա Բադալյան

Երևանում նախանշվել են Աբու Դաբիի հետ համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավոր նախագծերը

Երևանում նախանշվել են Աբու Դաբիի հետ համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավոր նախագծերը

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին:

 

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Փաշինյանը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պետնախարարի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-ԱՄԷ կապերի ամրապնդմանը:

 

Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղը նշել է, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավոր նախագծերը:

 

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին վերաբերող այլ հարցեր: -