Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023 13:51
Նաիրա Բադալյան

Եկամտահարկի վերադարձի ծրագրից առավելապես օգտվել են ՏՏ ոլորտի աշխատակիցները. ՊԵԿ նախագահի տեղակալ

Եկամտահարկի վերադարձի ծրագրից առավելապես օգտվել են ՏՏ ոլորտի աշխատակիցները. ՊԵԿ նախագահի տեղակալ

Արմինֆո. 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետությունը "հիփոթեքայիններին" վերադարձրել է 37,5 մլրդ դրամի (մոտ 93 մլն դոլար) եկամտահարկ։ Այդ մասին նոյեմբերի 8-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը։

 

Նրա հավաստմամբ՝ ՏՏ ոլորտի աշխատակիցները ստացել են այդ վճարումների 22,3 տոկոսը կամ 8,3 մլրդ դրամ, պետական ծառայողներին վերադարձվել է մոտ 3 մլրդ դրամ կամ՝ 8,2 տոկոսը: