Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023 11:38
Նաիրա Բադալյան

Հայաստանը ԳԴՀ-ից 12 մլն եվրո վարկ կստանա վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրերի համար

Հայաստանը ԳԴՀ-ից 12 մլն եվրո վարկ կստանա վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրերի համար

Արմինֆո.Այսօր կառավարության գործադիրը հավանություն է տվել 2023 թ. օգոստոսի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն (վարկ) տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար, նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել այնպիսի լրացուցիչ դրամաշնորհներ, որոնք պետք է ուղղվեն համաձայնագրում նշված ծրագրերի նախապատրաստմանը կամ անհրաժեշտ հարակից միջոցառումներին։