Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023 14:54
Նաիրա Բադալյան

Հայաստանը երկարաձգել է գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման արգելքը

Հայաստանը երկարաձգել է գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման արգելքը

Արմինֆո.Հ կառավարությունը նոյեմբերի 9-ին 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղատնտեսական ապրանքների՝ ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի, հնդկաձավարի, արևածաղկի սերմերի և արևածաղկի ձեթի արտահանման արգելքը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ: Արգելքը սահմանվել էր այս տարվա հունիսի 29-ին՝ մինչև 2024 թվականի հունվարի 2-ը, այժմ այն երկարաձգվել է մինչև հուլիսի 2-ը։

 

Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունացմանը, քանի որ տվյալ արտադրանքի ներքին արտադրությունը չի ապահովում Հայաստանի Հանրապետության շուկայի պահանջները, և այդ բացը լրացվում է, հիմնականում, ներմուծման հաշվին:

 

Արգելքը չի տարածվի ՀՀ ներմուծվող և ՀՀ - ից արտահանվող ապրանքների վրա, որոնք մաքսային ընթացակարգով ձևակերպվում են "վերաարտահանում":