Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023 14:28
Ալեքսանդր Ավանեսով

Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկում են նվազեցնել տուգանքների չափերը՝ ՀԴՄ կտրոնների բացակայության դեպքում

Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկում են նվազեցնել տուգանքների չափերը՝ ՀԴՄ կտրոնների բացակայության դեպքում

Արմինֆո.Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկում են նվազեցնել տուգանքների վճարման չափերը՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների բացակայության դեպքում։

 

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում <Ալֆա Ֆարմ > ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը հաղորդել է, որ նախաձեռնությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որին միացել են երկրի գրեթե բոլոր խոշորագույն ցանցային ընկերությունները: Ներկայումս խախտումների դեպքում, առաջին դեպքում, կիրառվում է տուգանք՝ 2 հազար դրամի չափով, գումարած շրջանառության տոկոսները, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Այս առնչությամբ, ինչպես նշել է Մացակյանը, լուրջ շրջանառություն ունեցող խոշոր ընկերությունները, ամեն դեպքում, վճարում են 10 մլն դրամ։ Այսպիսով, տուգանքների չափը նախկինում գործող օրենքի համեմատ աճել է 66 անգամ։ Ընկերության ղեկավարի համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված տուգանքի նման չափը, երբ այն ժամանակին իրականացնում է իր հարկային պարտավորությունները և գործում թափանցիկ: Միայն <Ալֆա Ֆարմ>-ը, միջին հաշվով, ամսական 600 հազար ՀԴՄ կտրոն է տրամադրում։ Այս կամ այն պատճառով 3 չեկ չտրամադրելու դեպքում՝ ստացվում է, որ ընկերությունը պետք է վճարի 30 մլն դրամ տուգանք, իսկ տարեկան կտրվածքով այդ գումարը կարող է աճել մինչև մի քանի հարյուր միլիոն դրամ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է տուգանքներ գանձել ոչ թե ընկերության ամբողջ շրջանառությունից, այլ յուրաքանչյուր կոնկրետ վաճառքի կետի շրջանառությունից, ինչը հիմնավորված կլինի։

 

ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն, իր հերթին, նշել է, որ նախաձեռնությանը միացած 8 ցանցային ընկերություններից միայն "Ալֆա Ֆարմ" ընկերությում է հայտնաբերվել 2 խախտում, մնացած ընկերություններում նման խախտումներ չկան: Նա նշել է, որ ՀԴՄ կտրոններին առնչվող խախտումների թվով առաջատար են բենզալցակայանները, որոնք ամեն անգամ տուգանվում են 10 մլն դրամի չափով:

 

Սակայն, ի պատասխան ՊԵԿ փոխնախագահի կշտամբանքին Մացակյանը կոչ է արել չապավինել ընկերության վճարումներին։ "Մոռացեք այդ մասին, մենք կօգտագործենք բոլոր իրավական մեխանիզմները, այդ թվում ՝ դատական, մեր հեղինակությունը պաշտպանելու համար", - նշել է գլխավոր տնօրենը: