Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023 18:58
Ալինա Հովհաննիսյան

Հայկական ընկերությունները միասնական տաղավարով կմասնակցեն Իրանում կայանալիք Eurasian Expo ցուցահանդեսին

Հայկական ընկերությունները միասնական տաղավարով կմասնակցեն Իրանում կայանալիք Eurasian Expo ցուցահանդեսին

Արմինֆո. Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (Eurasian Expo), որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։  

Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։  Հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, զբոսաշրջություն, դեղագործություն, բանկեր, ապահովագրություն, տեխնոլոգիաներ, բեռնափոխադրումներ և այլ ոլորտներ։

Նշենք, որ ցուցահանդեսի հիմնական կազմակերպիչը "Պարս Կարեն" ընկերությունն է՝ Զարգացման և առևտրի կազմակերպության թույլտվությամբ: Ցուցահանդեսի առաջին փուլը տեղի է ունեցել 2021 թվականին: Ցուցահանդեսը կներառի հետեւյալ բաժինները. նավթաքիմիական արդյունաբերություն; նավթագազային արդյունաբերություն; գյուղատնտեսական արտադրանք; սննդի արդյունաբերություն; ավտոմեքենաշինություն և ճարտարագիտություն; տրանսպորտ (երկաթուղային, ծովային, ցամաքային և օդային փոխադրումներ); զբոսաշրջություն; բժշկություն և բժշկական սարքավորումներ; բանկային գործունեություն; ապահովագրական ընկերություններ; երաշխիքային ֆոնդեր; նոր տեխնոլոգիաներ և գիտատար ճյուղեր: