Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023 12:22
Ալինա Հովհաննիսյան

Հայկական ստարտափներին պակասում են հավակնությունները

Հայկական ստարտափներին պակասում են հավակնությունները

Արմինֆո. Իմփաքթ հաբերի (սոցիալական նորարարության, ձեռներեցության և գործընկերության կենտրոններ) միջազգային ցանցը սկսեց ակտիվորեն զարգանալ աշխարհում 2009 թվականից: Հայաստանում նման կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2016 թվականին՝ արևմտաեվրոպական շատ երկրներում դրանց ստեղծմանը զուգընթաց: Այսօրվա դրությամբ աշխարհում կա մոտ 110 Իմփաքթ հաբ: Հայաստանում առայժմ գործում է 3 - ը՝ Երևանում, Սյունիքի և Շիրակի մարզերում։ Վերջիններս նպատակ ունեն նպաստել սոցիալական նորարարությունների զարգացմանը, որոնք ուղղված են հասարակության խնդիրների լուծմանը, ինչպես նաև սոցիալական ուղղվածության էկո-ստարտափ համակարգի զարգացմանը: Երևանում Իմփաքթ Հաբ ղեկավար Գևորգ Պողոսյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կենտրոնը միավորում է մարդկանց, ովքեր, առաջին, հերթին ցանկանում են սոցիալական խնդիրները լուծել բիզնես լուծումների միջոցով:

 

Այսօրվա դրությամբ Երեւանի Իմփաքթ Հաբն ունի շուրջ 160 անդամ, որոնք վճարում են անդամավճարներ, ինչպես նաև՝ գյուղատնտեսության, ստեղծարար արդյունաբերության ոլորտներում նորարարական գաղափարների զարգացմանը, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերին աջակցելուն ուղղված ծրագրերի 80-90 մասնակից:

 

"Երբ մենք նոր էինք բացել Իմփաքթ Հաբը Հայաստանում, այստեղ պատկերացում չկար, թե ինչ է սոցիալական ձեռներեցությունը, ինչ է նշանակում coworking space եւ այլն: Այդ շրջանում այդ մասին նոր սկսել էին խոսել", - նշել է Պողոսյանը: Նա պատմել է, որ Հայաստանում սոցիալական ձեռներեցության հայեցակարգը մշակվել է դեռևս 2017 թվականին և բազմիցս քննարկվել է տարբեր մակարդակներում, այդ թվում ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում, և նույնիսկ ընդգրկվել է կառավարության նիստի օրակարգում: Սակայն պետական մակարդակով ոչ ոք չի շտապում ընդունել այն։ Այսինքն, այսօր մեր երկրում սոցիալական ձեռներեցությունը զարգանում է առանց պետական աջակցության և կարգավորման ։

 

Իմփաքթ Հաբը՝ որպես աճի հարթակ

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Իմփաքթ Հաբի ղեկավարը նշել է, որ կենտրոնն իրականացնում է տարբեր մակարդակի ինկուբացիոն ծրագրեր ' ներգրավելով լավագույն փորձագետների, մենթորների: Ստարտափների կողմից սոցիալական ուղղվածության գաղափարներով նախապես ներկայացված հայտերից տարեկան ընտրվում է 10-12 նախագիծ։ Դրանից հետո վերջիններս մեկ տարվա ընթացքում մասնակցում են վարժանքների, յուրաքանչյուրի համար նշանակվում են մենթորներ, որոնք օգնում են ճիշտ աշխատել գաղափարների վրա, անցկացնում են քոուչ-սեսիաներ, օգնում հմտությունների և գիտելիքների զարգացմանը, նպաստում մոտիվացման և ինքնագնահատականի բարձրացմանը: "Եվ մեզ հաջողվել է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ստարտափները, նույնիսկ, եթե առաջին անգամ նրանք ձախողվել են, կարող են կրկին ու կրկին փորձել", - ընդգծել է նա:

 

Բացի այդ, Իմփաքթ Հաբը ստարտափներին թույլ է տալիս իրենց մասին հայտարարել միջազգային շուկայում։ Մասնավորապես, սկսնակ սոցիալական ձեռներեցների համար անցկացվում է Social Impact Award մրցույթ, որին մասնակցելու համար ստարտափներին օգնում են մենթորները։ Լավագույն գաղափարները ստանում են ոչ մեծ դրամաշնորհային աջակցություն նախագծի իրագործման համար, որն այս տարի ցուցաբերվել է Արարատբանկի կողմից: Բանկը այն քչերից է, որ տեսնում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման անհրաժեշտություն:

 

Բացի այդ, ստարտափները հնարավորություն են ստանում այլ երկրների Social Impact Award հաղթողների հետ միասին մասնակցել գագաթնաժողովին և վարժանքների արտերկրում՝ միջազգային փորձագտեների մասնակցությամբ։

 

Իմփաքթ Հաբն իրականացնում է նաեւ աքսելերացիոն ծրագիր, բայց արդեն նրանց համար, ովքեր աշխատել են, ունեն կայուն եկամուտ, բայց ցանկանում են աճել և ընդլայնվել: Աքսելերացիոն փուլը օգնում է ձեռներեցներին ամրացնել թույլ կողմերը, ինչից հետո դիմել կենտրոնի կողմից ստեղծված ներդրումային հիմնադրամիին' «ՎԻԱ Ֆոնդ»՝ սոցիալական ձեռնարկատիրության ֆինանսավորման համար: Նա նշել է, որ հիմնադրամը ստեղծվել է ԵՄ աջակցությամբ՝ 300 հազար եվրո կապիտալով։ Ներգրավելով ևս մի քանի ներդրողների՝ հաջողվել է հասնել 450 հազար եվրո ծավալի։

 

Դրան զուգընթաց կենտրոնն իրականացնում է փակ ցիկլի (ցիկլային տնտեսության) տնտեսության զարգացման ծրագիր: Այդ առնչությամբ, ինչպես նշել է Պողոսյանը, Երեւանում հենվում են Եվրոպայի, հիմնականում, Ամստերդամի առաջատար փորձի վրա։ Նա պատմել է, որ այս փուլում Երեւանի Իմփաքթ Հաբի մասնագետները հավաստագրում են անցնում Նիդերլանդներում, որպեսզի դառնան որակյալ մարզիչներ փոքր բիզնեսի համար՝ փակ ցիկլի տնտեսության անցման համատեքստում: "Դա դրականորեն կանդրադառնա ոչ միայն շրջակա միջավայրի, այլև նրանց բիզնեսի աճի վրա", - նշել է նա:

 

Հայկական շուկայում ստարտափները դանդաղ են աճում. առասպել թե ճշմարտություն

 

Միջազգային վիճակագրության համաձայն, ինկուբացիոն նախագծերի ընդամենը մոտ 20%-ն է հաջողության հասնում։ Իսկ Հայաստանում այդ ցուցանիշը փոքր-ինչ ավելի բարձր է. միջին հաշվով հաջողակ են լինում ստարտափների 30-40% - ը։ "Այդ պատճառով դժվար է ասել, թե որքանով է արդարացի այդ արտահայտությունը, որ Հայաստանում ստարտափները դանդաղ են աճում", - նշել է Պողոսյանը:

 

Սակայն, մյուս կողմից, հայկական ստարտափներն աշխատում են մեծամասամբ տեղական լուծումների վրա: Վախենում են մեծ հավակնոտ ծրագրերից, ինչը, որոշակի իմաստով, նաև բարդություններ է ստեղծում։ Կենտրոնի ղեկավարի կարծիքով, սա նոր խնդիր չէ, վերջին տասնամյակներին, կարծես, ստեղծվել է

համոզմունք, որ պետք է առաջ գնալ փոքր քայլերով: Մինչդեռ, միջազգային ստրատափ-էկոհամակարգը պնդում է, որ կարելի է սկսել գլոբալ գաղափարներից և նույնպես հասնել հաջողության։ "Եվ այսօր Հայաստանի այն ստարտափները, որոնք միջազգային հաջողություն են ունեցել, պարզապես, չեն վախեցել",

- ասել է Պողոսյանը։

 

Ինչ են ուզում Հայաստանում վենչուրային ներդրողները, և ինչ են տալիս ստարտափները

 

Անշուշտ, մեր ստարտափների էկոհամակարգը չի կարող մրցակցել ամերիկյանի կամ եվրոպականի հետ։ Արևմտյան էկոհամակարգի ստարտափների առջև կանգնած են բազմաթիվ ներդրողներ, միջազգային ընկերություններ, այսինքն, խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է, մինչդեռ, Հայաստանում մի քանի հազարի հաշիվ է։

 

Եվ այստեղ պետք է հասկանալ, որ Հայաստանի վենչուրային հիմնադրամները, ներդրողները, որոնք ստեղծվում են միջազգային մոդելների հիման վրա, Իմփաքթ Հաբի ղեկավարի ասելով, չեն գտնում իրենց մակարդակին համապատասխանող ստարտափներ: «Արդյունքում՝ մենք տեսնում ենք, որ մեկ վենչուրային հիմնադրամը Հայաստանում ներդրել է ընդամենը 1 կամ 2 բիզնեսում։ Ուստի, ես կարծում եմ, որ Հայաստանի վենչուրային հիմնադրամները պետք է ստեղծվեն մեր շուկայի մակարդակով, որպեսզի այն ստարտափները, որոնք գործում են մեր իրականության մեջ, կարողանան օգտվել էկոհամակարգից եւ քիչ - քիչ աճեն", - նշել է Պողոսյանը։ Այս առումով նա ընդգծել է, որ երբեմն Հայաստանի վենչուրային հիմնադրամների նվազագույն թիքեթը կազմում է 500 հազար եվրոյից մինչեւ 1 մլն եվրո, իսկ մեր երկրում դժվար է գտնել այդ ծավալներին համապատասխանող նախագիծ:

 

Իմփաքթ Հաբի ներկայացուցիչն այդ առնչությամբ նշել է, որ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է աշխատել ինչպես ստատապների հետ՝ օգնել նրանց ավելի լայն մտածել գաղափարների համատեքստում, այնպես էլ վենչուրային հիմնադրամների հետ՝ ակնկալիքների վերանայման առումով։

 

Վստահության բացակայությունը՝ որպես աճի զսպման գործոն

 

Բացի այդ, արդյունավետ աշխատանքի համար խիստ անհրաժեշտ է, որ խոշոր բիզնեսները սկսեն համագործակցել ստարտափների հետ։ Պողոսյանը պատմել է, որ Իմփաքթ Հաբը փորձում է բիզնեսը մոտեցնել ստարտափներին՝ նրանց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում։

 

«Մենք բիզնեսին ասում ենք, որ դուք 15-20 մլն դրամ եք ծախսում սոցիալական խնդիրների լուծման համար, բայց կարող եք պատմել առկա խնդրի մասին և այդ միջոցներն ուղղել ստարտափին, որը կկարողանա համապատասխան լուծում ներկայացնել: Մի կողմից՝ խնդիրը կլուծվի, իսկ մյուս կողմից ՝ դա հիանալի մոտիվացում է ստարտափների աշխատելու, նորարար լինելու, աճելու համար", - նշել է նա։

 

Պողոսյանը նշել է, որ երկրում 130-ից ավելի խոշոր գործարար կառույց կա, եւ եթե նրանցից յուրաքանչյուրը խնդիր դներ ստարտափների առջեւ կոնկրետ խնդիր լուծելու համար, նախ, առնվազն 2-3 ստրատափ կներգրավվի դրա լուծման աշխատանքներում, իսկ դա արդեն մոտ 450 ստրատափ է, մոտ 50 լավ լուծում եւ 10-15 միջազգային մակարդակի լուծում:

 

"Բայց մենք երկրում խնդիր ունենք. խոշոր բիզնեսը չի հավատում ստարտափներին, հատկապես՝ սոցիալական ուղղվածության", - ասել է նա:

 

Պետության դերը

 

Հայաստանի ստարտափների էկոհամակարգը, Գևորգ Պողոսյանի խոսքով, շատ հատվածական է։ Այսինքն, այդ համակարգը կազմող օղակները փոխկապակցված չեն։ Շատ հաճախ նույն ոլորտում աշխատող կառույցները կրկնօրինակում են իրականացվող ծրագրերը, կամ էլ չեն լրացնում միմյանց։ Ընդհանուր առմամբ, համակարգում պետության կողմից ընդհանուր համակարգում չկա։

 

Այդ առնչությամբ նա պատմել է ոլորտի ներկայացուցիչների վերջերս կայացած հանդիպման մասին, որի ընթացքում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մասնակցությամբ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի, ստարտափների էկոհամակարգի խնդիրները: Ներածական մասի ավարտից հետո, երբ արդեն սկսվել են խնդիրների քննարկումները, նախարարը լքել է դահլիճը՝ իր փոխարեն թողնելով պատասխանատուի: Սակայն վերջինը նույնպես շտապել է հեռանալ, լսելով ոլորտի ներկայացուցիչներին մոտ մեկ ժամ, իր համար որևէ նշում չկատարելով լսածի մասին: "Ինձ համար սա ավելի քան հասկանալի ուղերձ է առ այն, որ պետությունը մեզ համար ժամանակ չունի, նրան չեն հետաքրքրում մեր կարծիքը, մեր խնդիրները", - նշել է նա:

 

Որքան էլ առանձին կառույցներ փորձեն զարգացնել ոլորտը, ամեն դեպքում դա չի ապահովի զարգացման այն մակարդակը, որը կարելի է ապահովել ՝ զբաղվելով բոլոր գործընթացների համակարգմամբ։ Ոչ ոք, Պողոսյանի խոսքով, պետությունից չի ակնկալում, որ նա պետք է անընդհատ ուղղորդի, ասի՝ ինչ անել։ Պետությունը, ընդամենը, պետք է համակարգի մեր աշխատանքը ։ «Երբ աշխատանքը թողնվում է ինքնահոսի և չի համակարգվում, ապա, օրինակ, մարդիկ քարերը դնում են՝ ով ինչպես ուզում է, և ով ինչպես գիտի, բայց նրանք չեն կարող կառուցել մեկ պատ: Բայց երբ պետությունը շինարարության ծրագիր ունենա, եւ երբ ասի, որ մենք պետք է պատեր կառուցենք որոշակի վայրում, եւ դրանք պետք է լինեն որոշակի լայնություն ու բարձրություն, ահա այդ ժամանակ մենք կկարողանանք հասնել անհրաժեշտ կառուցվածքի», - նշել է նա, ընդգծելով, որ նման «պատեր» անհրաժեշտ են, հատկապես, այն մարտահրավերների համատեքստում, որոնց առջեւ կանգնած է մեր երկիրը։

 

Այս կապակցությամբ Կենտրոնի ղեկավարը նշել է, որ Հայաստանում անվտանգության հարցերը բոլորովին երեկվա չեն, եւ դրանք հնարավոր չէ լուծել միայն ռազմական ճանապարհով. այստեղ եւս անհրաժեշտ են նորարարական, տեխնոլոգիական լուծումներ: "Այդ պատճառով ոչ մի կերպ չի կարելի աքսելերացիոն, ինկուբացիոն գործունեությանը եւ ստարտափների էկոհամակարգին նայել առանց հատուկ հետաքրքրության, թույլ մոտիվացմամբ", - ամփոփել է նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Թվայնացում, հեռահաղորդկացում և կիբեռպաշտպանություն. Հայաստանն ու Լատվիան նախանշել են փոխգործակցության ուղղություններըԹվայնացում, հեռահաղորդկացում և կիբեռպաշտպանություն. Հայաստանն ու Լատվիան նախանշել են փոխգործակցության ուղղությունները
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում "Գազպրոմ" ուսումնական կենտրոնի գործունեության մասին համաձայնագրի ստորագրմանը
Կառավարությունը Duty free-ի համար աշխատանքի նոր կանոններ է սահմանումԿառավարությունը Duty free-ի համար աշխատանքի նոր կանոններ է սահմանում
"Էներգաարդյունավետ տարածաշրջաններ" նախագծի շնորհիվ Հայաստանում հասարակական շենքերի էներգասպառումը 40%-ով նվազել է
Հայաստանն ու Կուբան քննարկում են զբոսաշրջության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Կուբան քննարկում են զբոսաշրջության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով
Ամերիաբանկը միանում է «EngageArmenia2024» համաժողովին` Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ առաջարկովԱմերիաբանկը միանում է «EngageArmenia2024» համաժողովին` Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ առաջարկով
Մարգարյան. Միջազգային առևտրի պալատը ծրագրում է իր մասնաճյուղը բացել ՂազախստանումՄարգարյան. Միջազգային առևտրի պալատը ծրագրում է իր մասնաճյուղը բացել Ղազախստանում
Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի դեղագործական ընկերությունների հետ քննարկել է ճյուղի ներդրումային միջավայրի բարելավմանն ու դիվերսիֆիկացմանը միտված քայլերըԷկոնոմիկայի նախարարը Հայաստանի դեղագործական ընկերությունների հետ քննարկել է ճյուղի ներդրումային միջավայրի բարելավմանն ու դիվերսիֆիկացմանը միտված քայլերը
Տուլայի գործարարները շահագրգռված են հայկական շուկայում իրենց ներկայության ընդլայնմամբՏուլայի գործարարները շահագրգռված են հայկական շուկայում իրենց ներկայության ընդլայնմամբ
2024թ. երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի 25,6% աճից հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցել է 2,3 հազար դոլարը2024թ. երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի 25,6% աճից հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցել է 2,3 հազար դոլարը
Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինՅուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBankԱնվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank
Հայաստանի ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության ռիսկերի և հնարավորությունների մասինՀայաստանի ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության ռիսկերի և հնարավորությունների մասին
Հարկատու ֆիզիկական անձինք  հարկայինի առջեւ հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասինՀարկատու ֆիզիկական անձինք  հարկայինի առջեւ հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասին
Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել "Infosys Limited" ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար
Նոյեմբերի 11-15-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներՆոյեմբերի 11-15-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են միայն դոլարային գործարքներ
ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ ՄեսրոպյանըՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը
Սանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքներըՍանոսյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքները
ՎԶԵԲ-ը Հայաստանին 12 մլն եվրո կհատկացնի Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համարՎԶԵԲ-ը Հայաստանին 12 մլն եվրո կհատկացնի Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համար
Երևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստըԵրևանում կայացել Է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստը
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային ֆոնդերը ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային ֆոնդերը ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններումԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԱզգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ GFTN-ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ GFTN-ը ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Խնայում ենք միասին․ IDBank և ԻդրամԽնայում ենք միասին․ IDBank և Իդրամ
Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառությունՍերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն
OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունըOVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
Ասիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորություններըԱսիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունները
Հայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը տեխզննում անցկացնելիս պետք է մարեն միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում ավտոմեքենաների սեփականատերերը տեխզննում անցկացնելիս պետք է մարեն միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
Հայաստանում ցանկանում են պարզեցնել երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպումըՀայաստանում ցանկանում են պարզեցնել երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպումը
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2032 թվականըՀայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև 2032 թվականը
Փաշինյանը հանձնարարել է մշակել ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրքՓաշինյանը հանձնարարել է մշակել ՀՀ պետական շահերին համապատասխանող նոր Հարկային օրենսգիրք
Հայաստանն իր թեթև արդյունաբերությունը ներկայացրել Մոսկվայում՝ BEE-TOGETHER 18-րդ միջազգային ցուցահանդեսումՀայաստանն իր թեթև արդյունաբերությունը ներկայացրել Մոսկվայում՝ BEE-TOGETHER 18-րդ միջազգային ցուցահանդեսում
Հայաստանում նախատեսվում է ներդնել  շարժական լայնաշերտ հասանելիության 5G տեխնոլոգիաներ
Հայաստանը ծրագրում է իր առևտրի տունը բացել ԻրանումՀայաստանը ծրագրում է իր առևտրի տունը բացել Իրանում
10 ամսում Հայաստան է այցելել 1.92 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.92 մլն զբոսաշրջիկ
Այս տարի SILICON MOUNTAINS գագաթնաժողովը նվիրված կլինի արհեստական բանականության կիրառմանըԱյս տարի SILICON MOUNTAINS գագաթնաժողովը նվիրված կլինի արհեստական բանականության կիրառմանը
Կառավարությունը տեղի է տվել. 2025 թվականին անմաքս ներմուծման իրավունքը կտարածվի բոլոր էլեկտրամոբիլների վրաԿառավարությունը տեղի է տվել. 2025 թվականին անմաքս ներմուծման իրավունքը կտարածվի բոլոր էլեկտրամոբիլների վրա
Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը ՀայաստանումԱկբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում
Գևորգ Պապոյան. Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է միջազգային մարտահրավերներինԳևորգ Պապոյան. Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է միջազգային մարտահրավերներին
Փորձագետ. Երեւանի կողմից հայկական Փորձագետ. Երեւանի կողմից հայկական "խաղաղ ատոմի" տեղափոխումն արեւմտյան ռելսերի վրա հղի է ռիսկերով՝ հանրապետության էներգետիկ անվտանգության համար
ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կբարձրանա մինչև 3,9 տոկոս՝ ընդհուպ մոտենալով թիրախինԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կբարձրանա մինչև 3,9 տոկոս՝ ընդհուպ մոտենալով թիրախին
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողովՀայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողով
Ժամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը ՀայաստանԺամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան
Ռոսատոմ. Մենք շարժվում ենք հետագայում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության միջազգային նորմերի հասնելու ուղղությամբ.Ռոսատոմ. Մենք շարժվում ենք հետագայում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության միջազգային նորմերի հասնելու ուղղությամբ.
Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինԷվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Հայաստանում կգործարկվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների արտադրությունՀայաստանում կգործարկվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների արտադրություն
Դիվանագետ. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառումԴիվանագետ. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառում
Չի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավորՉի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավոր
ՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի պետբյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոսՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի պետբյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոս
2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը
Ֆինանսների նախարար. 2025 թվականին կենսաթոշակները չեն բարձրանաՖինանսների նախարար. 2025 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա
Ֆինանսների նախարար. Աշխատատեղերին առնչվող իրավիճակը չի կարելի գնահատել ըստ եռամսյակի, դրա համար կան տարեկան ցուցանիշներՖինանսների նախարար. Աշխատատեղերին առնչվող իրավիճակը չի կարելի գնահատել ըստ եռամսյակի, դրա համար կան տարեկան ցուցանիշներ
Ֆինանսների նախարար. 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կանխատեսվում են 5,8 տոկոսի սահմաններում, իսկ 2025 թվականին՝ 5,6 տոկոսՖինանսների նախարար. 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կանխատեսվում են 5,8 տոկոսի սահմաններում, իսկ 2025 թվականին՝ 5,6 տոկոս
ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ումArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում
Արդշինբանկը մասնակցել է Banking Forum 2024-ինԱրդշինբանկը մասնակցել է Banking Forum 2024-ին
Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր
ԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչովԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչով
Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների  կառավարման նոր Superra հավելվածըԿոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
21.11.2024
RUB3.86-0.02
USD389.450.26
EUR409.74-0.78
GBP491.95-0.73
CAD278.820.67
JPY25.220.23
CNY53.780.07
CHF440.701.28