Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023 15:08
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում մտադիր են ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումներ իրականացնել

Հայաստանում մտադիր են ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումներ իրականացնել

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է քայլեր ձեռնարկել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղությամբ: Այդ մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է գերատեսչության ղեկավար Նարեկ Մկրտչյանը՝ մեկնաբանելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։

 

Նախարարի խոսքով՝ հաջորդ տարի ծայրահեղ աղքատության հաղթահարման հարցում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։ Մկրտչյանը, վկայակոոոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, նշել է, որ վերջին երկու տարիներին աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակի նվազում է դիտվել: "Այս միտումը, ի հեճուկս մի շարք կանխատեսումների, կպահպանվի նաև 2024 թվականին", - վստահեցրել է նախարարը:

 

Համաշխարհային բանկի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի համատեղ հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակը 2022 թվականի արդյունքներով՝ մեկ անձի համար օրական 6.85 դոլար (2017թ.) գնողունակության պարիտետի հիման վրա ՝ կազմել է 51.3% ։

 

Հիշեցնենք, որ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն, հաջորդ տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսերը կկազմեն 755.3 մլրդ դրամ, ինչը 15.5% - ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: