Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023 15:09
Կարինա Մելիքյան

ԱՊՊԱ շուկայում վնասաբերության գործակիցը մեկ տարում ավելացել է՝ 64%-ից մինչեւ 68%

ԱՊՊԱ շուկայում վնասաբերության գործակիցը մեկ տարում ավելացել է՝ 64%-ից մինչեւ 68%

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ աճել է մինչև 68%՝  նախորդ տարվա 64%-ի դիմաց։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

 

Գործակցի աճը սկսել է դիտվել ս.թ. ապրիլից ԱՊՊԱ սակագների ազատականացման անցման ֆոնին, որի պայմաններում հունվար-հոկտեմբերին դանդաղել է գործող պայմանագրերի թվի տարեկան աճը' 17,4%-ից մինչև 13%, կտրուկ արգելակվել է ապահովագրավճարների աճը' 16% - ից մինչև 3,5%, իսկ հատուցումների դինամիկան 5,7% անկումից հասել է  13,9% աճի: