Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023 15:11
Ալեքսանդր Ավանեսով

Ընդդիմադիր. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը ռուս-ուկրաինական հակամարտության արդյունք են

Ընդդիմադիր. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը ռուս-ուկրաինական հակամարտության արդյունք են

Արմինֆո. Հայաստանը վերածվել է ավտոմոբիլային տարանցման երկրի։ Այդ մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով երկրի պետական բյուջեի նախագիծը։

 

Պատգամավորը նշել է, որ երկրի տնտեսության աճի բարձր տեմպերը ռուս-ուկրաինական հակամարտության արդյունք են, ինչի շնորհիվ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է վերաարտահանման, դրամական և մարդկային հոսքերի տարանցման հաշվին: Որպես օրինակ Խաչատրյանը նշել է ավտոմեքենաների ներմուծման 58,4 տոկոս աճը, որոնք հետո արտահանվել են Ռուսաստան։ "Հայաստանը դարձել է ավտոմոբիլային տարանցման երկիր", - ասել Է ընդդիմադիրը։

 

Ինչ վերաբերում է աշխատաշուկային, ապա, ինչպես ընդգծել է Խաչատրյանը, այստեղ էլ հետաքրքիր պատկեր է դիտվում։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում երկիրը լքել է Հայաստանի 26 հազար քաղաքացի, որոնց տեղերն զբաղեցրել են հնդիկներն ու պակիստանցիները։

 

Պատգամավորը բարձրացրել է նաև պետության անվտանգության հարցը։ Նա նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին երկրի պաշտպանական գերատեսչության բյուջեի 7,3 տոկոս աճը բավարար չէ։ Միաժամանակ, ընդդիմադիրն ուշադրություն է հրավիրել հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում դրված մեկ այլ թվի վրա՝ դա իրավապահ համակարգին հատկացումների 16 տոկոս աճն է ։ "Ստացվում է, որ երկրի իշխանությունները սեփական քաղաքացիներից ավելի շատ են վախենում, քան արտաքին թշնամիներից", - ասել է Խաչատրյանը:

 

Պատգամավորը խիստ քննադատության է ենթարկել նաև ՀՀ իշխանությունների նախաձեռնած "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը,  նշելով, որ այս նախագիծը զուրկ է որևէ տնտեսական նպատակահարմարությունից: